ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «ՉՆԱՅԱԾ` ՄՈՌԱՑԵԼ ԵՄ ԻՆՉ ԵՐԱԶԱՆՔ ՊԱՀԵՑԻ ԾՆՆԴՅԱՆՍ ՄՈՄԵՐԸ ՓՉԵԼԻՍ, ԲԱՅՑ...»

Արխիվ 12-16

ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «ՉՆԱՅԱԾ` ՄՈՌԱՑԵԼ ԵՄ ԻՆՉ ԵՐԱԶԱՆՔ ՊԱՀԵՑԻ ԾՆՆԴՅԱՆՍ ՄՈՄԵՐԸ ՓՉԵԼԻՍ, ԲԱՅՑ...»


Սովորաբար ծննդյան օրը մարդիկ վերաիմաստավորում են կյանքը, վերլուծում անցած տարիները` այդ ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու ձախողումները: Հեռուստահաղորդավար ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ օրերս կրկին վերաիմաստավորեց իր կյանքը` նշելով 25 ամյակը: Ինչպես միշտ ծննդյան տոնի հարցում էլ Վրույրը տարբերվեց`առաջին հերթին օրը տոն դարձրեց իր հյուրերի, ապա իր համար:

- Ծննդյանս օրը մտքերով եմ տարվում, ու չեմ կարողանում լիարժեք ուրախանալ: Այն նախ և առաջ ինձ համար տարանջատման օր է, սահմանային ընդհատում, կամ մեծ անցում: Հետո եմ զգում դա, բայց մեկ է՝ փոփոխությունը լինում է: Սիրում եմ այդ օրը, ու երևի այդպիսին քչերն են: Ծննդյանս օրը հենց այդ վերաիմաստավորման օրերից մեկն է. ինչ-որ բան կատարվում է մարդու հետ այդ օրը, որովհետև այն հրաշքը, որ դու տարիներ առաջ լույս աշխարհ ես եկել, ոչ մի կերպ չի կարող անհետանալ: Ամեն տարի ստացվում է այնպես, որ ծննդյանս օրը ինչ-որ առանձնահատուկ կարևորություն է ստանում: Ոչինչ երբեք չեմ պլանավորում: Այս տարին՝ ևս: Երբ նման պահերին վերաիմաստավորում ես սկսում, հասկանում ես, որ ժամանակը քեզանից առաջ է անցել: Չեմ անդրադառնում անցյալին՝ մարդկանց ու իրադարձություններին: Դրանք կարևոր էին ժամանակին, իսկ հիմա՝ կարևոր է այն, ինչ կողքիդ է, ներսումդ է ու լինելու է հետո: Արժևորում ես, ու անցնում առաջ:  Ձախողումներս իմ դասերն են, իսկ ձեռքբերումներս՝ դրանց շնորհիվ կատարված անսխալ քայլերս, որոնք ավելի շատ են: Երբ ճիշտ գնահատականներ տաս երևույթներին, նույնիսկ ամենածանր թվացող ձախողումը կարող ես ձեռքբերում դարձնել:


- Նվերների տեսքով ինչպիսի՞ անակնակալներ ունեցար:


- Նվերներն այդքան էլ անակնկալ չէին, բայց գեղեցիկ էին: Ժամացույցներիս հավաքածուն համալրվեց մի քանի բացառիկ օրինակներով: Էլի հետաքրքիր ու գեղեցիկ նվերներ եմ ստացել, բայց ամենակարևորը դա չէ. նվերները նայելիս ինձ համար կարևորն այն է, թե որքանով են ինձ ճանաչում ընկերներս: Պարզվեց՝ բոլորը շատ լավ ճանաչում են ինձ, նույնիսկ ակնարկում, թե ինչպիսին կուզենային տեսնել ինձ:


- Ծննդյանդ նախօրյակին արդեն համացանցում հայտնվեց ախորժելի տորթերի հետ գեղեցիկ ֆոտոշարքը, այն նախորոք մտածված PR-էր՞, թե՞ դա էլ էր մտնում նվեր-անակնկալների շարքում:


- PR..PR… Երկար ժամանակ է, ինչ, բացի հեռուստահաղորդավար լինելուց, ինձ  արդեն գիտեն նաև որպես PR փորձագետ: Հետաքրքիրն այն է, որ ինքս իմ հարցում մի բան չէի նախատեսել, որ ինչ էլ անեմ, սկսելու է այլ կերպ դիտարկվել: Իրականում սա PR չէր, ուղղակի սիրում եմ և պետք է միշտ առանձնանամ: Եվ մի օր հանկարծակի մտքովս անցավ հսկայական տորթերով ֆոտոշարք կազմակերպել ու կիսվել ընկերներիս հետ: Գաղափարի իրականացման համար իսկապես շատ փնտրեցինք այդպիսի տորթեր, ու հանկարծ՝ մեր ֆոտոստուդիայի մոտ գտանք այն, ինչ ուզում էինք: Ասում են չէ, հեռու ման արի, մոտիկ կգտնես: Լուսանկարիչը Ավետիս Սարգսյանն էր, ում հետ ցանկացած գաղափար իրականացնելը հետաքրքիր է, նա գիտի՝ ինչից ինչ ստանալ: Սևակ Խաչատրյանը ինչպես միշտ զբաղվեց իմ սանրվածքով, Էրա Փոլեյանը՝ տատուներով, Տիգրան Հակոբյանը հոժարակամ տրամադրեց իր ՛՛թիթեռնիկներից՛՛ ու՝ ստացվեց: Արձագանքները սպասվածից ավելին էին: Մեսիջներ ունեի, ու պետք է մարդկանց հասցնեի այս կերպ:


- Ամփոփելով անցած 25 տարիները ինչի՞ մասին է այսօր երազում հաղորդավար Վրույր Թադեվոսյանը:


Հաճախ եմ ամփոփումներ անում, բայց ամեն անգամ ինձ որոշակի առիթ է պետք գալիս, որ արդյունքներն իսկապես ընկալեմ: Այս տարիների ընթացքում ձեռք բերեցի մի քանի մասնագիտություն, սովորեցի միջազգային համալսարաններում ու ստացա միջազգային լրագրողի անդամության տոմս: Երեք ոլորտում միջազգային վկայական ունեմ, ու հիմա երազում եմ իսկապես կայանալու, դրսևորվելու հնարավորությունների մասին: Ամեն տարի բավականին երկար ժամանակով բացակայում եմ  Հայաստանից, դրա հետևանքով՝ նաև հեռուստաէկրաններից, հետո՝ մեծ ակնկալիքներով հետ եմ գալիս ու կոտրվում: Չնայած՝ միշտ զոհաբերություններ պահանջվում են, ընտրության առաջ եմ կանգնում ու միշտ ընտրում եմ կրթությունը: Այս տարին տարբերվելու հույս չի ներշնչում, բայց՝ Աստված առաջ: Բավականին մեծ նախագծեր արդեն նախաձեռնել եմ ինչպես PR ոլորտում, այնպես էլ հեռուստատեսային ասպարեզում: Շուտով եթերում կլինի մեր հաղորդումը, իսկ նախքան այդ՝ մեր աղմկահարույց վերադարձը հեռուստաեթեր: Չնայած մոռացել եմ՝ ինչ երազանք պահեցի ծննդյանս տորթի մոմերը փչելիս, բայց գիտեմ, որ կարևորը տիեզերք ուղարկած էներգիան է, կկատարվի այն, ինչն ուզում ես ամբողջ բջիջներովդ ու ինչին հավատում ես:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները` ԱՐԱՄ ՋԱՆԱԶՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում