ՄԻ ՇԱՐՔ ՀԿ-ՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՄԻ ՇԱՐՔ ՀԿ-ՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Օրերս Հայաստանում էր Վրաստանի «Եվրասիական ընտրություն կոալիցիա» եւ «Իրակլի Երկրորդ» ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻՁԵՆ, ով «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` նշեց. « «Եվրասիական ընտրություն կոալիցիա» եւ «Իրակլի Երկրորդ» ընկերությունը, ինչպես նաեւ այլ հասարակական կազմակերպություններ պահանջել են վրաց պառլամենտից ճանաչել Հայոց ցեղասպանությունն, ու խորհրդարանականները սկսել են այդ հարցի շուրջ աշխատել: Գտնում եմ, որ անպայման այդ հարցում տեղաշարժ կլինի, որովհետեւ դա միայն հայերի ցեղասպանությունը չէր, այլ ցեղասպանություն էր քրիստոնեական եղբայրական ժողովրդի հանդեպ, ինչը հարցը լրիվ այլ հարության մեջ է դնում: Կարծում եմ` ոչ միայն Վրաստանը, այլ եթե ժամանակին բոլոր պետությունները միանգամից ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում չէր լինի հրեաների ցեղասպանությունը` Հոլոքոստը: Եվ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել ոչ միայն նրա համար, որ կոտորվել են քրիստոնեաները, այլ նրա համար, որպեսզի դա երբեք չկրկնվի ու ողջ աշխարհն իմանա` ցեղասպանությունն ամենամեծ հանցագործությունն է, որ կարող է ինչ-որ երկիր թույլ տալ մարդկության դեմ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Պարոն Չկոիձեի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարում:

