ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍԻՆ
«Էնպես չի, որ մենակ մենք ենք Սուրիկ Խաչատրյանին համարում հզոր մարզպետ»: Նման կարծիք է հայտնել շուրջ մեկ տարի առաջ Մաքսիմ Հակոբյանը` մի միջոցառման ժամանակ, երբ որդին դեռ պատգամավոր էր:
Այն մարդը, ով այսօր որեւէ դրական կարծիք չի արտահայտում Սուրիկ Խաչատրյանի մասին ժամանակին բոլորի ներկայությամբ ասել էր. «Երբ ասում են մարզպետ ես դա ասոցացնում եմ միայն Սուրիկ Խաչատրյանի հետ, իր նման մարզպետ չկա ու դժվար էլ լինի, Սուրիկը մարզպետների մարզպետն է»,-iravunk.com-ի հետ զրույցում ասացին Գորիսի տարածաշրջանի գյուղապետերից մի քանիսը, ովքեր այսօր եկել էին քաղաք Կապան ողջունելու վերանշանակված մարզպետին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

