«ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԻ ՏԱՐԻ ԻՆՁ ԼՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՑԱՎ». ՇՈՒՌՆՈՒԽԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
Արխիվ 12-16«ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԻ ՏԱՐԻ ԻՆՁ ԼՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
ՉՈՒՆԵՑԱՎ». ՇՈՒՌՆՈՒԽԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօրվանից անցել է իր բնականոն աշխատանքային գործունեությանը` ստանձնելով սյունեցիների առջեւ ծառացած խնդիրների առաջնահերթությունը: Այսօր կրկին բազմաթիվ սյունեցիներ հանդիպեցիՆ, ինչպես իրենք են ասում. <<Իրենց հզոր մարզպետին>>: Շուռնուղ գյուղի գյուղապետ Արշակյանը iravunk.com-ի հետ զրույցում, այնքան էր ուրախացել մարզպետի վերանշանակման հետ կապված, որ հուզմունքը հազիվ զսպելով ասաց.<<Ժողովուրդը հույսը կտրել էին, որ ինչ-որ մի լավ բան կլինի, բսյց պարոն Խաչատրյանի վերադարձով էլի հույսով լցվեցին: Չեք պատկերացնում, թե որքան դԺվար էր հասարակ գյուղացու համար էս մեկ տարին` առանց մեր մարզպետի: Մարդու, ով երբեք իրեն վեր չի դասել ժողովրդից` անկախ դիրքից ու պաշտոնից: Իսկ Վահե Հակոբյանը էս մի տարվա մեջ մի օր ժամանակ չգտավ ինձ` գյուղապետիս ընդունելու, միշտ նույն բան էր` քարտուղարուհու միջոցով փոխանցում. <<ասեք զբաղված եմ>>: Դրա համար էլ էսօր շատ ուրախ ու հույսով լցված ենք, որովհետեւ կառավարությունը մեզ վերադարձրեց մեր հող ու ջրին նվիրված մարզպետին` Սուրիկ Խաչատրյանին>>:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

