ԶԻՆՎՈՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍԵՐԺԱՆՏԸ ԶԵՆՔԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ Է ՄԱՏՆԱՀԵՏՔԵ՞ՐԸ

Արխիվ 12-16

ԶԻՆՎՈՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍԵՐԺԱՆՏԸ ԶԵՆՔԻ ՎՐԱՅԻՑ

ՄԱՔՐԵԼ Է ՄԱՏՆԱՀԵՏՔԵ՞ՐԸ

 

Հունիսի 20-ին Արարատի մարզի զորամասերից մեկում սպանվել էր մոտ մեկ տարվա ժամկետային զինծառայողԳրիշա Խաչատրյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն)  մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը: «Իրավունքի» հետ զրույցում  Գրիշա Խաչատրյանի մայրը՝ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում բնակվող  Նազիկ Վարդանյանն ասաց, որ  դեպքից անցել է արդեն երեք ամիս, սակայն բացի սերժանտ Վարդան Կիրակոսյանից, այլ ձերբակալված  անձ չկա. «Էրեխուս գործը   դեռ հետաքննում են: Քննիչն ամեն անգամ գալուց ասում է, որ չգիտեն՝ դեպքն ինչպես է եղել: Ասում են՝քննել ենք դեպքի վայրում եղած 10-12 հոգու, լեյտենանտի,  առայժմ սպասում ենք փորձաքննության արդյունքներին»:

Տիկին Նազիկի խոսքով՝  սերժանտին ձերբակալել են իր պարտականությունները պատշաճ ձեւով չկատարելու համար: «Մենք ասում ենք՝ հնարավոր չէ մատնահետքերով պարզել՝ ով է կրակել  տղայիս վրա: Մեզ ասում են՝ մատնահետքեր չկան զենքի վրա: Սպասում են փորձաքննության արդյունքներին: Դեպքից անմիջապես հետո կանչել էին ամուսնուս ու նրան ասել՝վարկածներից  մեկի համաձայն՝ դեպքի հետ կապված եւս մի հոգի կա, ով վերացրել է երեխային, իսկ թե ով է նա,  իրենք  էլ չգիտեն»,- ասաց տիկին Նազիկը՝հավելելով, որ  սպանությունից հետո սերժանտը   մաքրել է զենքի վրայի մատնահետքերը:

Նազիկ Վարդանյանի խոսքով՝ իր որդին լավ, բարեխիղճ, իր պարտականությունները կատարող  զինծառայող է եղել:

Որդու հետ տիկին Նազիկը խոսել է  դեպքից մեկ օր առաջ՝հունիսի 19-ին. «Շատ լավ տրամադրությամբ տղաս ասաց, որ հունիսի 20-ին՝  ժամը 21:00-ին, դիրքերից իջնելու են: Ինձ ասաց, որ հունիսի 20-ի առավոտյան էլ մեզ չի զանգի, քանի որ իրենց մոտ խառը վիճակ է լինելու: Ժամը 10:27 րոպե որդուս մահվան լուրը ստացանք»:

Գրիշա Խաչատրյանի մորաքրոջ աղջիկ Գայանե  Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց  մի քանի վարկած են ներկայացնում. գուցե մի երրորդ անձ է կրակել Գրիշա Խաչատրյանին, երկրորդ՝ Գրիշայի կողքին գտնվող զինվորներից մեկն է կրակել, երրորդ՝  Գրիշա Խաչատրյանն ինքնասպան է եղել: «Ինքնասպանության  վարկածը, սակայն, չեն կարողանում ապացուցել, քանի որ անհնար է:Քննիչն ասում է՝ ձերբակալված սերժանտը էսպես ասաց, էնպես ասաց, բայց հարց է առաջանում՝ ո՞վ ասաց, որ Վարդանն ամեն ինչ ճիշտ է պատմում»,- մանրամասնեց  մեր զրուցակիցը:

Գայանեի խոսքով՝ Վարդանը պատմել է, որ կրակոցի ձայն է լսել, բարձրացրել  դիրք, տեսել Գրիշան ընկած, կողքին կանգնած զինվորը՝ վախեցած: Որպեսզի ավելորդ հիստերիա չլինի, սերժանտը վերցրել է զենքի վրայի մատնահետքերը մաքրել է, հանել է փամփուշտները:

Պաշտպանության նախարարությունից ոչ մի արձագանք չի եղել, եթե իհարկե չհաշվենք այն հանգամանքը, որ  Սյունիզի զինկոմիսարիատից մի քանի զինվորականներին Գրիշա Խաչատրյանի մահվան քառասուն օրը լրանալուն պես եկել ու ցավակցել են ընտանիքի անդամներին:

Գրիշա Խաչատրյանը թե՛ տիկին Նազիկի, թե՛ Գայանեի հավաստմամբ լավ զինվոր է եղել, երբեւէ ոչնչից  չի բողոքել, իր ղեկավարության  կողմից արժանացել շնորհակալական նամակ, հրամանատարն անգամ ասել է՝ բացառվում է  Գրիշան ինքնասպանություն գործեր:

Ի դեպ, մինչ  բանակ գնալը Գրիշա Խաչատրյանն իր ուժերով ընդունվել էր ԵՊՀ  պատմության  ֆակուլտետ:

Քրեական գործի մասին մանրամասներ ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաեւ ՀՀ ՊՆ քննչական վարչությունից, սակայն զանգերն անպատասխան մնացին:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում