ՀԱՅ ԲԵՄՆ ԱՌԱՆՑ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲԵՄՆ ԱՌԱՆՑ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ


Մեկ տարի հայ բեմն առանց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Սոս Սարգսյանի է: Դերասան` ում կերտած կերպարները թե′ կինոարվեստում, թե′ թատերարվեստում մնում են անգերազանցելի: Հայ մեծանուն դերասանի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց վարպետի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է: Կիսնադրու բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարները, թատերական եւ մշակութային գործիչներ, ինչպես նաեւ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին դերասանի շիրիմին: Քանդակագործ Մ. Մազմանյանի խոսքով`քանդակը ստեղծելիս ինքը մի քիչ «տանջվել» է, քանի որ Սոս Սարգսյանի նման մեծության քանդակ ստեղծելն այդքան էլ հեշտ գործ չէ.«Կարծես թե դերասանն էր թելադրում, թե ինչպես քանդակեմ: Սարգսյանը ահռելի մի անձնավորություն է,ոչ միայն թատերարվեստում , այլեւ`քաղաքականության եւ գրականության մեջ»,-նշեց ՄԿՐՏԻՉ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ:
Մեծանուն դերասանի կինը` Նելլի Սարգսյանը միշտ հիշում է դերասանի խոսքերը, որոնք նա անընդհատ կրկնում էր.«Նա միշտ ասում էր մարդը երջանիկ է այն ժամանակ, երբ գտնում է գոնե մեկին ում կարողանում է իր սիրտը բացել: Միշտ ինձ ասում էր, գիտես վատություն անելը միշտ էլ հեշտ է, բարություն պետք է անել եւ չմտածել, թե դրա դիմաց ինչ ես ստանալու: Նա ոչնչից անմասն չմնաց, ամեն ինչում կար, վիրավորվում էր ամենափոքր անշնորքությունից: Նրա ամենկարեւոր խոսքը վերջին տարիներին հետեւյալն էր` Արցախը Ադրբեջանի համար ընդհամենը տարածք է, իսկ մեզ համար`Հայրենիք: Նրա համար հայրենիքից բարձր ոչինչ չկար, պատրաստ էր իրեն եւ իր շրջապատին նվիրել այդ հայրենիքին»,-նշեց տկն. ՍԱՐԳՍՅԱՆԸ:
«Իրավունքի» հետ զրույցում մշակութային մի շարք գործիչներ եւս հիշեցին ու վերհիշեցին Սոս Սարգսյան դերասանին եւ հային:
ՀՀ թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ.« Սոս Սարգսյանը հզորագույն մի անհատ էր, մտավորական, քաղաքացի, որը կարողնում էր կայծակնային արագությամբ արձագանքել ամեն տեսակ իրադարձությունների`քաղաքական թե մշակութային: Անբացատրելի փիլիսոփայությամբ եւ անբացատրելի կարողությամբ այնպես էր վերլուծում այդ ամենը, որ հաճախ ապշում էիր նրա  ժողովրդական մտքի վրա: Ես կարծում եմ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մոտ ժամանակներս ներկա լինենք համազգային թատրոնի նոր շենքի բացման արարողությանը: Համոզված եմ, որ այդ շենքի շքամուտքին հավերժ կդաջվի Սոս Սարգսյանի անունը »:
Գրող, հրապարակախոս ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ.«Մեզ համար Սոսը գնացել է, որպեսզի մնա, ինձ համար նա միշտ ներկա է: Նա տարիներ ի վեր լինելով, որպես հանճարեղ դերասան, արցախյան շարժման շեմին մտավ ֆիդայիների շարքի մեջ եւ դարձավ զինվոր մինչեւ կյանքի վերջ: Նա գնաց, որպես զինվոր, սա շատ կարեւոր է: Նա միշտ ասում էր, որ արցախյան շարժումը որոշում է հայության ապագան,այսպիսի մոտեցումը շատ կարեւոր է»:

Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ.«Սոս Սարգսյանի ձեռագիրը երբեք դուրս չի գա մեր արվեստից, նա կերպար էր, անհատականություն: Նա իրեն ճանապարհեց դեպի հավերժություն`արվեստի ու մշակույթի հավերժություն: Նրա կողմից ստեղծվել են ինքնատիպ գործեր եւ կերպարներ: Այս ամենի ապացույցը այն մտքերն են, որոնք նա արտահայտեց նաեւ իր արձակում»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում