ՕԵԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻՆ.ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻՆ.ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

«Իրավունքը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանից պարզեց՝  ՀՀԿ-ը թույլ չի՞ տալու ՕԵԿ-ին  սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրել:

Հիշեցնենք՝ «Հրապարակը» գրել է. «…ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ, երբ առաջին ընթարցմամ ընդունվեց Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ԴԱՀԿ մասին» օրենքում լրացումների օրինագիծը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու կոչ արեց և ասաց, որ ինքը կհավաքի պահանջվող ստորագրությունները: Սրանով առանց դատարանի որոշման հնարավոր չի լինի բռնագանձել քաղաքացու ունեցվածքը, արգելափակել հաշվեհամարները: ՕԵԿ պատագամավորն առաջարկեց նախագիծն ընդունել բոլորի համահեղինակությամբ: Սակայն ՀՀԿ-ն որոշել է ՕԵԿ-ին թույլ չտալ սա անել»:

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց.  «ԴԱՀԿ մասին» օրենքում լրացումների օրինագծով բանկերի  վրա դրվում էր որոշակի պատասխանատվություն, մինչդեռ ՕԵԿ-ի  նախաձեռնությունը  վերաբերում է արտադատական բռնագանձումներին, այսինքն՝ ՕԵԿ-ի նախագծի համաձայն՝բռնագանձումներ կարելի է անել միայն դատական կարգով:  «ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ, նաեւ ես ասել ենք հետեւյալը. քանի որ  սահմանադրական դատարանն ունի իր վարույթում գտնվող գործ եւ պետք է  քննի այն հարցի սահմանադրականությունը, որն առնչվում  է ոչ թե  ԴԱՀԿ-ի մասին օրենքին, այլ վարչական դատավարության օրենսգրքում սահմանված այն դրույթին,   ըստ որի՝ կարելի է կատարել արտադատական բռնագանձումներ: Բացի այդ՝ ՀՀ կառավարությունն իր եզրակացության մեջ հատուկ մատնանշել է՝ համակարգային փոփոխություններ է  կատարելու եւ առաջարկել  է այս պահին համագործակցել  թե՛ ՕԵԿ-ի, թե՛ բոլոր  շահագրգիռ մարդկանց դիտողությունների հաշվառմամբ  ներկայացնել մեկ միասնական նախագիծ, որպեսզի հատվածային լուծումներ չլինեն:  Այդ պատճառով  անձամբ կարծում եմ որ  մի որոշ ժամանակ պետք է հետաձգել այդ  նախագծի քննարկումը, որովհետեւ մեր  գործընկերների փաստարկները կառուցվում են սահմանադրականության  վրա: Հետեւաբար, թույլ չտալու հարց չկա»,- եզրափակեց պատգամավորը:


Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում