ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԻՐ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ...
Արխիվ 12-16ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԻՐ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ...
Այսօր Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ծննդյան 75-ամյակը: Հոբելյանական ցերեկույթին ներկա էին Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ինչպես նաև հոբելյարի գործընկերները` գրողներ, հրապարակախոսներ:
«Լյուդվիգ Կարապետյանը հուզված է և մի փոքր էլ շփոթված: Բանաստեղծը
չի սիրում իր տարիքի մասին խոսել, որի պատճառով էլ խուճապի է մատնվում»,-նշեցին նրա գործընկերները:
«Հեշտ չէ պահպանել գրականագետի լուրջ հայացք: Այսօր հեշտ է մոլորվել և Լյուդվիգ Կարապետյանին հաջողվել է պահպանել իր հայացքները, ինչի համար էլ նա արժանի է լավագույնին»,-նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Մշակույթի Նախարարության անունից հոբելյարին հանձնեց «Գրիգոր Նարեկացու» անվան հուշամեդալ:
Իսկ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը հոբելյանին առանձնացրեց նախ որպես ժուռնալիստ, հետո նոր գրող.«Նա առաջին հերթին ժուռնալիստ է: Նա ամենուր է և ես զարմանում եմ, թե ինչպես է կարողանում ամեն ինչ հասցնել: Գաղտնիքը, երևի թե, բարության մեջ է: Շնորհակալ եմ Լյուդվիգ Կարապետյանին այն բանի համար, որ անկախ ամեն ինչից նա հավատարիմ մնաց իր մասնագիտությանը»: Հենց իր մասնագիտությանը հավատարիմ մնալու շնորհիվ էլ գրողը ժուռնալիստների միության կողմից պարգևատրվեց «Հավատարիմ մասնագիտությանը» հուշամեդալով:
Հոբելյանական ցերեկույթի ընթացքում Լյուդվիգ Կարապետյանին մատուցվեցին շատ անակնկալներ: Գրադարանի տնօրինությունն ու գրողի գործընկերներն ամեն ինչ արել էին նրան գեղեցիկ և անմոռանալի ծննդյան օր նվիրելու համար:
ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

