ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՎՐՈՊԱՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ԻՐԱԿԱՆ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔԸ

Արխիվ 12-16

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՎՐՈՊԱՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ԻՐԱԿԱՆ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔԸ

 

Սեպտեմբերի 26-ին Փարիզի «Adolphe de Rothschild» կլինիկայում արդեն նշանակված էր, որ պետք է վիրահատությունից առաջ նախնական ստուգումներ անցներ 3-ամյա ԻԳՈՐ ԶԱՔԻՅԱՆԸ, որն ունի աչքի խնձորակի սուբատրոֆիա (դա աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում): Սակայն, առ այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը թույլ չի տալիս Զաքիյան երիտասարդ ամուսիններին մեկնել Ֆրանսիա, որպեսզի փրկեն մինուճար որդու գոնե երկրորդ աչքը, չնայած նրան, որ նախապես պահանջել էին ներկայացնել կլինիկային վճարված գումարի կտրոնը, տոմսերը եւ այլ փաստաթղթեր: Ավելին` թեպետ հայաստանյան մամուլը բազմիցս աղաղակել է այս մասին, բայց Ֆրանսիայի դեսպանատունը մինչեւ հիմա ո՛չ լրատվամիջոցներին, ո՛չ Զաքիյաններին որեւէ պատճառաբանություն չի հայտնել, թե ինչու է մերժում վիզա տրամադրել: Փոքրիկ Իգորի հուսահատ հայրը այս անգամ որոշեց Ֆրանսիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա անցկացնել` ի պաշտպանություն որդու, որը զրկվում է կուրությունը վերականգնելու վերջին հնարավորությունից: Ակցիային միացան նաեւ  խնդրով մտահոգ մարդիկ, բայց Ֆրանսիայի դեսպանատունը մնաց անդրդվելի ու դեսպանատան շենքը վերածեց «անառիկ ամրոցի»: Երբ արդեն դեսպանատան առջեւ էինք լրագրողներս ու Ռոման Զաքիյանն` իր ընկերների հետ, անմիջապես փակվեցին դեսպանատան հնարավոր բոլոր պատուհանների շերտավարագույները: Ապա «առաջադեմ» Եվրոպայի «ժողովրդավար» երկրի ներկայացուցիչները արհամարեցին նախ դեռ իրենցից բարի կամք ակնկալող Ռ.Զաքիյանին, ապա նաեւ հայաստանյան ու միջազգային լրատվամիջոցներին, ովքեր փորձեցին գոնե իրենք հանդիպել դեսպանատան որեւէ ներկայացուցչի հետ ու խնդիրը ներկայացնել երկկողմանի: Պարզապես, տեսնել էր պետք, թե ինչպես են բազմաթիվ զանգերը մնում անպատասխան, իսկ դեսպանատան ներսում տիրում էր քար լռություն: Նույնիսկ դեսպանատան ներսից հրամայել էին չընդունել ոչ ոքի անգամ այլ հարցով, քանի դեռ դեսպանատան առջեւ է կանգնած Իգորի հայրը: Իսկ մարդիկ խմբվում էին ու խմբվում: Աբսուրդը շարունակվեց մինչեւ վերջ, ի վերջո, դեսպանատունն ընդունեց բոլորին, բացի դեսպանատուն մտնելու գումարը արդեն իսկ վճարած Ռոման Զաքիյանին եւ դեսպանատան որեւէ ներկայացուցչից պատասխան ակնկալող լրագրողներին: Թեպետ էլ ի՞նչ սպասել այս կառույցից, եթե անգամ իրենց իսկ երկրի նշանավոր գեղանկարիչ ԴԱՎԻԴ ՌՈԲԵՍՍՈՆՆ է գալիս Հայաստան ու իմանալով այս մասին` հայտնում, որ այս դեպքը խայտառակում է ողջ Ֆրանսիային, բայց անգամ հարազատ երկրի դեսպանատունը նրան ականջալուր չեղավ:

Չէ՛, այլ ելք չկա, մնում է ինչ-որ կերպ իմաց տալ հայ-ֆրանսիական բարեկամության կենդանի խորհրդանիշ աշխարհահռչակ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ, ով միգուցե սթափեցնի պարոն դեսպանին, այլապես ստացվում է, որ մեր երկրում արհամարում են մեզ` ամենքիս, ու դա ոչ մի կերպ չեն պատճառաբանում: Հավելենք նաեւ, որ հերթական անգամ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն Ռոման Զաքիյանը եկել էր ոչ դատարկաձեռն, այլ իր հետ բերել էր ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների երաշխավորագրերը, ըստ որի, նրանք վստահեցնում են, որ այս ընտանիքին չարաբաստիկ Ֆրանսիայից ընդամենը պետք է վիրահատություն եւ նրանք բոլորովին էլ չեն պատրաստվում արտագաղթել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում