«ՔԵՍԱԲՈՒՄ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ԱՎԵՐՎԵՑ ՈՒ ՏԵՂԱՀԱՆՎԵՑ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԲԱՅՑ ՈՐԵՎԷ ԿՈՆԿՐԵՏ ԱՐՁԱԳԱՆՔ ՉՏԵՍԱՆՔ

Արխիվ 12-16

«ՔԵՍԱԲՈՒՄ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ԱՎԵՐՎԵՑ ՈՒ ՏԵՂԱՀԱՆՎԵՑ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԲԱՅՑ ՈՐԵՎԷ ԿՈՆԿՐԵՏ ԱՐՁԱԳԱՆՔ ՉՏԵՍԱՆՔ»

 

Վերջերս Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զոր Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբերի կողմից, կարծես թե, մոռացվեց միջազգային հանրության կողմից` բավարարվելով միայն մի քանի հայտարարությամբ: Իսկ թե ի՞նչ կարող ենք մենք պահանջել` իրավական մակարդակով, միջազգային կառույցներից, «Իրավունքը» պարզեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.

- Կարծում եմ` պետք է նկատի ունենանք, որ 21-րդ դարում գործ ունենք մի բարբարոս ժողովրդի, ցեղախմբի հետ, որը իրավական կամ միջազգային իրավունքի ո՛չ սուբյեկտ է հանդիսանում, ո՛չ էլ` իրավունքի ինչ-որ մասի կրող: Հետեւաբար, այս պարագայում խոսել որոշակի ինչ-որ պատժամիջոցների կամ պատժելու մասին, էլի կգանք մեր հին «թղթե շերեփին», ինչը ցավով եմ ասում: Պարզապես, նրանք պետք է արդեն իսկ պատժված լինեին, որովհետեւ մենք ունենք աչքի առաջ Քեսաբը` Սիրիայի հայկական ամբողջ մի հատված, որտեղ ամեն օր ավերվում են մեր եկեղեցիները, պատմամշակութային վայրերը, որոնք իսկապես պետք է դատապարտվեին, բայց որեւէ քայլ, որեւէ գործողություն, տեսնում ենք, որ չի իրագործվում: Հատկապես Քեսաբում, որտեղ օրը ցերեկով ավերվեց եւ տեղահանվեց մի ամբողջ ժողովուրդ, բայց որեւէ կոնկրետ արձագանք չտեսանք: Այս պահին էլ, եթե խոսենք Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու միջազգային իրավական կարգավորման մասին, իհարկե, ճիշտ է, բայց չեմ կարծում, որ արդյունավետ է: Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք եւ հետեւողական տանենք այն ուղղությունը, որպեսզի այդ հանցագործների հետեւում թաքնված իրական մեղավորները բացահայտվեն, ինչը շատ ավելի կարեւոր է: Թե ովքեր են պայթեցրել, դա ընդամենը, այսպես ասած, կատարածուների մի խումբ է, ավելի կարեւոր է, թե ովքեր են ֆինանսավորել, ովքեր են այդ գաղափարի կրողները եղել, ովքեր են իրագործել ու ինչ նպատակ ունեն: Եվ պետք է ասեմ նաեւ, որ մի շարք գերտերություններ, նաեւ Թուրքիան, եթե չդատապարտի այս գործողությունը եւ որոշակի քայլերով հանդես չգա, ուրեմն` մենք պետք է որոշակի հետեւություններ անենք: Ցավով պետք է ասեմ, որ մենք մեկ փաստի վրա էլ ուշադրություն դարձնենք, թե ինչու են այդ ոճրագործությունը կատարողները, ինչպես մամուլից եմ տեղեկացել, հենց Թուրքիայում իրենց բուժումը ստանում: Սա ընդամենը խնդիր է, որը պետք է վերլուծենք ու կարողանանք նաեւ այդ ուղղությամբ մտածել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում