ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ


2015թ. Եվրոպական խաղերը պատմության մեջ Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերն են, որոնք կանցկացվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Հիշեցնենք, որ դրա անցկացման վերաբերյալ որոշումը կայացվել է 2012 թ. դեկտեմբերի 8-ինª Հռոմում անցկացված Եվրոպական օլիմպիական կոմիտեի 41-րդ Գլխավոր հանձնաժողովի նիստի ժամանակ: Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը:
Այդ խաղերին կմասնակցեն շուրջ 6 000 մարզիկ` Եվրոպայի 49 երկրից: Ըստ նախնական տեղեկությունների` մրցումները կանցկացվեն 20 մարզաձեւերից եւ 31 մարզական դիսցիպլինաներից, ինչպիսիք ենª բադմինտոնը, բասկետբոլը, բռնցքամարտը, ըմբշամարտը, հեծանվավազքը, ջրային մարզաձեւերը, վոլեյբոլը, լողափնյա վոլեյբոլը, մարմնամարզությունը, ձյուդոն, կարատեն, թեթեւ աթլետիկան, լողափնյա ֆուտբոլը, սեղանի թենիսը, հրաձգությունը, նետաձգությունը, տրիաթլոնը, թաեկվոնդոն, սուսերամարտը:

Հատկանշական է, որ օրերս I Եվրոպական խաղերի մարզաձեւերն ավելացան եւս մեկով`հասնելով 20-ի: Եվրախաղերի ծրագրի մեջ է ներառվել սամբո մարզաձեւը: Կխաղարկեն ընդհանուր թվով 223 մեդալ:
Պետք է նշել, որ 7 մարզաձեւերում, ինչպիսիք են հեծանվավազքը, հրաձգությունը, լողը, սեղանի թենիսը, թաեկվոնդոն, տրիաթլոնը եւ լողափնյա վոլեյբոլը, կխաղարկվեն ուղեգրեր 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու համար:
Հայաստանի մասնակցությունը այս խաղերին ի սկզբանե հարցականի տակ էր, ինչը մեկնաբանելով` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը` ասել էր. ՙ2015-ը նախաօլիմպիական տարի է: Բոլորը տարված են լինելու օլիմպիական վարկանիշ նվաճելով: Որեւէ հստակեցում չկա այդ խաղերում օլիմպիական վարկանիշ տալու են, չեն տալու: Հոկտեմբերյան հանդիպումից հետո Հայաստանի մասնակցության ձեւաչափը պարզ կլինի:  Մեզ համար այս պահին կարեւոր են վարկանիշային մրցաշարերը, բոլորս սեւեռված ենք լինելու աշխարհի առաջնությունների վրա, որտեղ օլիմպիական վարկանիշ է խաղարկվելու՚: Այս մասին հայտարարություն է արել նաեւ Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովը. ՙԲոլորին հրավիրել ենք մասնակցել Եվրոպական խաղերին: Հաշվի առնելով հայկական մամուլում տեղ գտած լուրերըª կարծում ենք, որ Հայաստանը կմասնակցի խաղերին: Մենք պետական մակարդակով երաշխավորել ենք  Եվրոպական խաղերի բոլոր մասնակիցների անվտանգությունը՚: Ադրբեջանը երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը, սակայն փորձը ցույց է տալիս, որ միջազգային մարզական եւ այլ միջոցառումներ կազմակերպելու քաղաքակիրթ փորձ, այնուամենայնիվ, մեր հարեւանները ձեռք չեն բերել: Այնպես որ, մասնակցությունից առաջ նախ պետք է լավ մտածել:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում