ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ` ԹՈՒՐՔԻԱՆ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՈՃՐԱԳՈՐԾԸ

Արխիվ 12-16

ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ` ԹՈՒՐՔԻԱՆ ՄՆՈՒՄ Է
ՆՈՒՅՆ ՈՃՐԱԳՈՐԾԸ


Տարիներ շարունակ Թուրքիան ոչնչացրել է հայկական կոթողները, որոնք գտնվում են Արեւմտյան Հայաստանում: Եթե ոչ իր ձեռքով, ապա քրդերի կամ վարձկանների միջոցով, Թուրքիան ծպտված շարունակում է իր եղեռնագործությունը, իսկ միջազգային ամբիոներից հորջորջում, թե ժողովրդավարական երկիր է եւ ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հարեւանների հետ: Թուրքիայի ձեռքով այսօր Արեւմտյան Հայաստանում իսպառ վերացել են հայկական մշակութային կոթողներից շատերը, իսկ մնացածը ոչնչացնելու համար ՙակտիվ՚ աշխատում է այդ ուղղությամբ:
ՀՀ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, ՙԻրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման անդամները, որոնց թվում նաեւ թուրքեր կան եւ ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, պայթեցրել են Դեյր Էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին: Ի դեպ` հենց այնտեղ են ամփոփված 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, ովքեր իրենց մահկանացուն կնքել են Դեր Զորի անապատում: Հայաստանում արդեն չեն զարմանում Թուրքիայի կատարած վայրագությունների վրա, քանի որ 100 տարի անց էլ շարունակում է իր նախնիների գործը: Հարցի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց մշակույթի նախարարության ներկայացուցչի եւ մշակույթի գործիչների հետ, ովքեր եւս փաստեցին, որ ինչքան էլ ժամանակները փոխվեն, թուրքն իր տեսակով նույն ոճրագործն է:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆ - Կարծում եմ` նույն ձեռագիրն է, նույն հոգեբանությունը, չնայած չեմ էլ ուզում հգեբանություն բառն օգտագործել, քանի որ բարբարոսները կործանելուց զատ այլ հոգեբանություն չունեն: Ժամանակին ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասել է` եթե մենք թուրքին գազան ենք անվանում, գազաններից պետք է ներողություն խնդրենք: Ես հայերենում չգիտեմ մի բառ, որն այս բարբարոսության համար լինի օգտագործելի: Գուցե նրանց մեջ մնացել է մարդկային մի բջիջ, որը կօգնի նրանց հասկանալ, որ որեւէ կրոնի Աստված չի կարող հանդուրժել նման բարբարոսություն: Դեյր Էզ Զորում ամփոփված մարդկանց ոսկորները, որոնք արդեն մեկ անգամ տանջվել են, կրկին, երկրորդ անգամ են չարչարվում: Ես վստահ եմ, որ այդ մարդիկ կպատժվեն, բոլոր կրոններն էլ ունեն մարդասիրական գաղափարներ, իսկ թե ինչին են ծառայում այդ մարդիկ, չգիտեմ: Տիեզերքը նման բարբարոսություն չի հանդուրժում, վաղ թե ուշ նրանց գլխին այդ ամենը վերադարձվելու է տասնապատիկ:
ՙՍասուն ազգագրական երգի-պարի՚ համույթի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ - Թուրքն իր էությամբ թշնամություն է, որն իր թշնամությունը ցույց է տալիս գործերով: Նա ցանկանում է ցույց տալ, որ իր առջեւ արգելք չկա, եթե ցանկանում է հողերին տիրանալ, ուրեմն պետք է տիրանա: Դարեր շարունակ այս է եղել թուրքը, մարդու մեջ սարսափ է դնում, որ մարդն ինչքան էլ ապրի, ահ ու սարսափով ապրի: Այսօր փաստացի թուրքն ապրում է մեր տարածքում` մեր հողերի վրա: Ես Հայոց ցեղասպանության զոհերի երրորդ սերունդն եմ, թող ինձ ասեն, թե ինչպե±ս եղավ, որ ես եկա ու ապրեցի այստեղ: Ինչ է`  Արագածի լանջերին միջազգային փառատո±ն էր, որ ես եկա մասնակցեցի ու մնացի Հայաստանում: Չէ± որ ես կենդանի ապացույցն եմ թուրքի կատարած ոճրագործության: Չարի դեմ պետք է պայքարենք եւ յուրաքանչյուրի հետ պետք է խոսենք իր լեզվով: Թուրքիան շարունակում է ասել, որ ինքը պետք է ապրի, իսկ մենք`ոչ: Այնքան խելացի պետք է լինենք, որ մեր ձեռին միշտ զենք պահենք, որպեսզի ցանկացած ժամանակ կարողանանք հակահարված հասցնել թշնամուն: Որպես քրիստոնյա ասեմ, որ ամենամեծ թշնամին մեր մեջ է, որին պետք է մաքրենք, որից հետո նոր պիտի լուծենք թուրքերի հարցը՚:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում