ՙՙՙՄԻ ՕԴՈՐԱԿԻՉԻ ՀԱՄԱՐ ԹԱՏՐՈՆԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՄԻ ՕԴՈՐԱԿԻՉԻ ՀԱՄԱՐ ԹԱՏՐՈՆԻՆ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ՚


ՙԻրավունքն՚ արդեն անդրադարձել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող ներքին սկանդալին` թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ ու կադրերի բաժնի պետ ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ միջեւ: Վ. Մովսիսյանը տնօրենին մեղադրում է անօրենության մեջ` կեղծ աշխատակիցներ ձեւակերպելու, ովքեր իրականում գոյություն չունեն, սակայն նրանց աշխատավարձերը դուրս են գրվում: Այսինքն` ըստ Վ. Մովսիսյանի` թատրոնին տասը տարվա հասցված վնասը կազմում է մոտ 14 մլն դրամ: Իսկ տնօրենն էլ իր հերթին կադրերի բաժնի պետին մեղադրում է ստախոսության մեջ, թեպետ շեշտելով, որ նա լավ աշխատող է: Ըստ Վ. Մովսիսյանի` թատրոնում իր դեմ ստորագրահավաք է սկսվել, որի գլխավոր մեղավորն ու շահագրգիռ անձը նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է, քանի որ Վ. Մովսիսյանի խոսքերով` դերասանը եւս ուղիղ կապ ունի իր բարձրացրած խնդրի հետ:
ՙԻրավունքն՚ այդ թեմայի շուրջ զրուցեց թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ հետ.

ՙԹԱՏՐՈՆԻ ԿԱԴՐԵՐԻ
ԱՇԽԱՏՈՂՆ ԻՆՉՈՒ Է ԱՅԴՔԱՆ ԽԱՌՆՎԵԼ ԻՐԱՐ՚

- Պարոն Մարության, ի վերջո, այդ ինչ ստորագրահավաք է, եւ ինչո±ւ եք Դուք ստանձնել այդ ստորագրահավաքի պարտականությունը:


- Դա ստորագրահավաք չէ, մեր թատրոնի կադրերի աշխատողն ինչո±ւ է այդքան խառնվել իրար, ինչո±ւ է դա իրեն անհանգստացնում, չեմ հասկանում: Ինչո±ւ է նա թատրոնում բոլորի մեջ այդքան կեղտ ու զզվելի բաներ փնտրում: Յուրաքանչյուր թատրոն եւ յուրաքանչյուր հիմնարկ անթերի չի կարող լինել: Ամեն տեղ էլ թերություններ եւ նրա նման մարդկային տեսակ գոյություն ունի, որ իր օդորակիչի համար կարող է Արմեն Մարությանի պես դերասանի մասին իրեն թույլ տալ ավելորդ բաներ խոսել: Այն դեպքում, երբ Արմեն Մարությանը նրան պահում է ստուդիայում, քանի որ ես թատրոնի ստուդիայի տնօրենն եմ, ավելին` վստահում եմ իրեն: Երեւի շատ է ոգեւորվել, որ մի առիթով ասել եմ, թե ինքը լավ աշխատող է: Բայց հիմա դրան ավելացնում եմ, որ ինքը լավ աշխատող է, բայց վատ քաղաքացի է: Եթե Արմեն Մարությանն առաջինն է ստորագրել, ապա դա դիմում է, ոչ թե ստորագրահավաք:

ՙԵԹԵ ԱՅԴ ՕԴՈՐԱԿԻՉԸ ԹԱՏՐՈՆԸ ՉԳՆԻ,
ԵՍ ԻՄ ԳՈՒՄԱՐՈՎ ԵՄ ԳՆԵԼՈՒ՚


- Այդ ինչ դիմում է:
- Թատրոնի կոլեկտիվից 70 մարդ դիմում է գրել, որ այս տեսակի հետ չեն ուզում աշխատել: Իսկ նա դա փոխում է ու դեղին մամուլում իր նման բազմաթիվ ընկերների միջոցով փորձում է ինձ վարկաբեկել: Նա անձամբ այս թատրոնում ունի բազում թերություններ: Եթե կոլեկտիվից 70 մարդ դիմում է գրում, էլի եմ կրկնում, դա ստորագրահավաք չէ, ինքն է անունը փոխել: Եվ դա ոչ էլ իր ասածի նման անանուն դիմում չէ, մարդիկ բացահայտ ասում են` չեն ուզում իր հետ աշխատել: Իսկ նա հիմա թատրոնում ընկած է մարդկանց հետեւից, թե դու 2 ռոճիկ ես ստանում, դու այս ես արել, դու փորձից ուշացել ես, դու այս թատրոնում կերել ես... Նման բաներ է անում: Ուզում է ահուդողի մեջ պահել այս  թատրոնը: Բայց իմ դեպքում իր մոտ դա չի ստացվի, ես նրանից բարձր եմ կանգնած: Իսկ ինքը քանի ռոճիկ է ստանում այս թատրոնում: Յուրաքանչյուր տնօրեն կարող է թերանալ, բայց այդպես չէ, սա կոլեկտիվ է: Երկիրն այդքան թերություն ունի, այ սիրելի բարեկամ-հայրենակից, դու այս երկրի մասին գրելու բան չունես, ընկել ես թատրոնի մեջ ու քո օդորակիչի համար վարկաբեկում ես թատրոնը: Հիմա, որ այդ օդորակիչը տան, էլ չի գրելու, գիտեք չէ: Եղբայր, իսկ ով է ասում, թե նրան օդորակիչ չտան, ես ասել եմ, եթե այդ օդորակիչը թատրոնը չգնի, ես իմ գումարով եմ գնելու: Այն, որ գրում է` թե թատրոնում փողեր են ուտում... Ինչ փողեր, թատրոնում ընդհանրապես փող չկա, թատրոն փող բերում են, թատրոնից ոչ ոք փող չի տանում: Միայն դու ես տանում, 3-4 աշխատավարձ ես ստանում, դու դրա մասին մտածիր: Օրենքներին լավ հետեւոմ ես, բաց արա, նայի, տես, թե այդ ինչպես է լինում, որ դու այդքան ես ստանում, ու ոչ ոք  քո մասին չի գրում: Ասում են` ոչինչ, դե, երեւի այդ մարդը ընտանիք է պահում: Աշխատում է, ինքն աշխատասեր է, բայց մի օդորակիչի համար թատրոնին չի կարելի վարկաբեկել: Մենք թատրոնով հաջողությունների ենք հասնում: Գնում ենք փառատոների, ասում է` ինչու ինձ չեք տարել ձեզ հետ: Կադրերի բաժնի վարիչին տանենք` ինչ անի այնտեղ: Մի խոսքով, շատ տխուր պատմություն է, դրա մասին ես չէի էլ ցանկանա խոսել: Նույնիսկ չեմ էլ ուզում իր հետ մրցման մեջ մտնել, այնքան բաներ են գրել մեր մասին: Երկրիդ մասին մտածիր, ընկեր հայրենասեր:

ՙՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՀԵՐԹՆ ԷԼ ԳԱ՚

- Փաստորեն, հիմա թատրոնում ակտիվ վերանորոգում է ընթանում:
- Եթե վերանորոգում է թատոնում, դա կարելի է սարքել հայոց հարց: Չէ որ թատրոնը սուղ միջոցներով, հազիվ կարողանում է վերանորոգում իրականացնել: Իրեն որ հարցնես, կասի` այս թատրոնն այնքան փող ունի, տվեք ինձ: Հերթով, սենյակներով գնում է վերանորոգումը, հիմա իր սենյակի հերթն էլ կգա, բայց դուք տեսե±լ եք, թե մեր գրիմանոցներն ինչ վատ վիճակում են, խոնավ ու վատ պայմաններ են: Իր սենյակը վերանորոգում են, բայց Ժողովրդական եւ Վաստակավոր արտիստները բացարձակ չեն բողոքում դրա համար: Մենք համբերատար սպասում ենք, որ մեր հերթն էլ գա, ու հիմա ինչ-որ կադրերի աշխատող, ուզում է Արմեն Մարությանին վարկաբեկե±լ: Եթե ժողովուրդը պիտի նրան հավատա, իսկ ինձ` ոչ, եղբայր, ուրեմն հավատացեք իրեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում