ԳԻՆԵԿՈԼՈԳ. «ԿԼԻՄԱՔՍՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԶԳԱՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ 45-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՆՑ ՄՈՏ»

Արխիվ 12-16

ԳԻՆԵԿՈԼՈԳ. «ԿԼԻՄԱՔՍՆ ԻՐ ՄԱՍԻՆ ԶԳԱՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ 45-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՆՑ ՄՈՏ»

- 52 տարեկան եմ: Վերջերս ինձ մոտ նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում: Դարձել եմ դյուրագրգիռ, ունենում եմ ջերմահորդանքի զգացում, տրամադրության անկում, երբեմն էլ`  ծակոցներ սրտի շրջանում: Լսել եմ` ներկայիս վիճակը բնորոշ է կլիմաքսին:

 

 

 

 

 

 

Հարցին պատասխանել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի մանկաբարձ-գինեկոլոգ ԿԱՐԵՆ ՊԱՊՅԱՆԸ.


-Կլիմաքսը ֆիզիոլոգիական տարիքային փոփոխություններն են, որոնք  կնոջ օրգանիզմը տանում են դեպի ծերություն: Այն ուղեկցվում է դաշտանային ֆունկցիայի մարմամբ: Կլիմաքսը պայմանավորված է կնոջ օրգանիզմի սեռական հորմոնների արտադրության անկմամբ, մասնավորապես` ձվարանային հորմոնների սինթեզի իջեցմամբ: Սովորաբար իգական սեռական հորմոնները (էստրոգեններ) կնոջ օրգանիզմում ապահովում են բազմաթիվ ֆունկցիաներ, օրինակ` կարգավորում են սեռական վարքն ու ցանկությունները, մասնակցում են հոգեհուզական ոլորտի կարգավորմանը, ինչպես նաեւ կարգավորում են որոշակի նյութափոխանակային պրոցեսներ, ապահովում են հեշտոցի պատերի առաձգականությունը, նպաստում են հեշտոցային արտազատուկների արտադրմանը, որոնք խոնավացնում են սեռական ուղիները` նպաստելով սեռական ակտի լիարժեքությանը:
Կլիմաքսն իր մասին զգացնել է տալիս, սովորաբար, 45-ից բարձր տարիք ունեցող կանանց մոտ:
Կլիմաքսը դրսեւորվում է հետեւյալ նախանշաններով` հոգեհուզական, անոթային-վեգետատիվ, նյութափոխանակային (էնդոկրին) խանգարումներով: Ամենավաղ նախանշանը, որն ի հայտ է գալիս կլիմաքսի ժամանակ, ջերմահորդանքի զգացումն է, որը պատկանում է անոթային-վեգետատիվ խանգարումների թվին: Կանանց սեռական հորմոնները ապահովում են նաեւ օրգանիզմի ջերմակարգավորման պրոցեսները, եւ նրանց քանակի անկումը բերում է այդ պրոցեսների խաթարման, որի հետեւանքով էլ դրսեւորվում է ջերմահորդանքի զգացողությունը: Այդ պահին կինը զգում է ուժեղ ջերմություն դեմքի, պարանոցի շրջանում, դիտվում է առատ քրտնարտադրություն, դեմքը կարմրում է` առաջացնելով դիսկոմֆորտ: Կարող են դիտվել նաեւ զարկերակային ճնշման տատանումներ, հիպերտոնիկ կրիզ: Հոգեհուզական ախտանիշներից կլիմաքսի ժամանակ դիտվում են` տրամադրության փոփոխականություն, աշխատունակության անկում, գլխացավեր, դյուրագրգիռ վիճակ, որի ժամանակ ցանկացած մանրուք կարող է նպաստել սթրեսի առաջացմանը, տագնապի զգացողություն, անքնություն, որոնք բացասական են անդրադառնում կնոջ ապրելակերպի վրա: Նյութափոխանակային խանգարումներից հարկ է նշել ճարպակալումը, շաքարային դիաբեդի, աթերոսկլերոզի առաջացումը, ինչպես նաեւ օստեոպարոզի զարգացումը: Դիտվում է մաշկի, լորձաթաղանթների, այդ թվում` հեշտոցի լորձաթաղանթի չորություն: Դա դժվարացնում է սեռական ակտը: Այն դառնում է ցավոտ եւ տհաճ կնոջ համար, եւ կինը սկսում է խուսափել սեռական մերձեցումներից:
Հաճախ կանանց մոտ հանդիպում են կլիմակտերիկ արյունահոսություններ: Այն պայմանավորված է ձվարանային հորմոնների սեկրեցիայի իջեցմամբ եւ դրսեւորվում է առատ արյունային արտադրությունով, որը կարող է ուղեկցվել նաեւ ցավերով: Երկարատեւ արյունահոսությունը կարող է բերել սակավարյունության առաջացման: Այս պարագայում հարկ է դիմել բժշկի անհապաղ օգնությանը: Կլիմաքսի դրսեւորումները մեղմելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հանգստի եւ քնի ճիշտ ռեժիմի կազմակերպմանը, ֆիզիկական ծանրաբեռնվածության չափավորմանը, ինչպես նաեւ սննդի ճիշտ կազմակերպմանը: Սնունդը պետք է լինի լիարժեք, պարունակի ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման սպիտակուցներ (կաթնաշոռ, միս, ձուկ, լոբազգիների ընտանիքի բույսեր) եւ չհագեցած ճարպաթթուներ, որոնցով հարուստ են ձկան յուղը եւ բուսական  յուղերը, հանքային աղեր: Հարկ է նշել, որ լոբազգիների շարքին պատկանող բույսերը պարունակում են այսպես կոչված ֆիտո-էստրոգեններ, որոնք մեղմացնում են կլիմաքսի արտահայտությունները:
Կլիմակտերիկ դրսեւորումների ծանր ընթացքի դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-գինեկոլոգի եւ ստանալ համապատասխան դեղորայքային շտկում:  Կնոջ համար այդ շրջանում մեծ նշանակություն ունի դրական լիցքեր ստանալը շրջապատի եւ ընտանիքի անդամների կողմից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում