ՙՙՙՙՙՙՙՊԱՀԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՊԱՀԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ՚


041 կոդով լավագույն 11 հեռախոսահամարների բարեգործական աճուրդից ստացված 27 մլն դրամն Orange-ը նվիրաբերել է ՙՊահենք երեխաներին ընտանիքում՚ ծրագրին
Չորեքշաբթի Orange-ը հայտարարեց ՙՄեկ հեռախոսահամար` մեկ ճակատագիր՚ բարեգործական աճուրդի արդյունքները: Աճուրդում վաճառքի էին հանվել նոր` 041 համարային շարքի 11 լավագույն համարները: Աճուրդի ընթացքում մասնակիցները ներկայացրել էին 181 հայտ: Ներկայացված համարների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 26.956.717 դրամ: Իր խոստումի համաձայն` Orange-ն ամբողջ գումարը նվիրաբերել է ՙՊահենք երեխաներին ընտանիքում՚ բարեգործական ծրագրին: Բացի այդ, Orange-ը կրկնապատկել է ամենաբարձր հայտագինը, որը կազմել է 5.200.000 դրամ` այն նույնպես ուղղելով նշված ծրագրին:
ՙՏպավորված ենք մեր բարեգործական աճուրդի արդյունքներով: ՙՊահենք երեխաներին ընտանիքում՚ ծրագիրն իրականացնում ենք ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ կազմակերպության հետ համատեղ եւ այն Orange հիմնադրամի ամենակարեւոր ծրագրերից մեկն է: Այս 32 մլն դրամը հնարավորություն կտա օգնել շուրջ 30 երեխայի վերադառնալ տուն: Orange Հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում աճուրդի բոլոր մասնակիցներին` ակտիվ մասնակցության եւ առատաձեռնության համար՚,- ասաց ՙՕրանժ Արմենիայի՚ գլխավոր տնօրեն, Orange հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
ՙԱվելի քան 15 տարի ՙՎորլդ Վիժնը՚ Հայաստանում իրականացնում է ծրագրեր` նպատակ ունենալով համայնքներում եւ ընտանիքներում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների համար` զարգանալու եւ լիարժեք դրսեւորելու իրենց ներուժը: Orange-ի բաժանորդների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ ՙՎորլդ Վիժնը՚ կշարունակի Հայաստանում աշխատել անապահով ընտանիքների հետ` ստեղծելու կայուն տնտեսական պայմաններ, որոնք թույլ կտան պետական խնամքի հաստատություններից երեխաներին վերադարձնել տուն` վայելելու իրենց ծնողների սերն ու հոգատարությունը՚,- նշեց ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Orange հիմնադրամի եւ ՙՎորլդ Վիժն՚ Հայաստան կազմակերպության ՙՊահենք երեխաներին ընտանիքում՚ համատեղ ծրագիրն իրականացվում է 2012 թվականից: Այն Orange-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 100 կամ 500 դրամ: Ամսվա վերջում Orange հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը եւ ուղղում ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ եւ սարքավորումներ, որոնք նրանց եկամտի կայուն աղբյուր ապահովելու եւ երեխաներին ընտանիք վերադարձնելու հնարավորություն են ընձեռում: Մինչ բարեգործական աճուրդը, այս ծրագրի շնորհիվ արդեն ավելի քան 35 երեխա վերամիավորվել է իր ընտանիքի հետ:

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում