ՙՈՒՄ Է ՊԵՏՔ ԱՅՍ ՆՈՐ ԱՂՄՈՒԿԸ

Արխիվ 12-16

ՈՒՄ Է ՊԵՏՔ ԱՅՍ ՆՈՐ ԱՂՄՈՒԿԸ


Վերջին օրերին անսպասելի դժգոհության մեկ նոր ալիք սկսեց բարձրանալ: Խոսքը տոնավաճառների աշխատողների այն բողոքների մասին է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքն իրենց աշխատելու հնարավորություն չի տալու:

ԻՆՉՆ Է ՄՏԱՀՈԳՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ


Բողոքների այս ալիքն անսպասելի էր նրանով, որ ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի ներկայիս տեսքը դեռ ամիսներ առաջ էր, նախ, Հայաստանում հազվադեպ հանդիպող լայն քննարկումներ անցել, ընդ որում, դրանց ընթացքում գրեթե բացասական արձագանքներ չկային: Այսինքնª հասարակությունն այդ մասին առավելագույնս տեղեկացված էր, եւ եթե այնտեղ կան առեւտրականներին մտահոգող դրվագներ, ապա շատ ավելի տրամաբանական կլիներ, որ բողոքներ հնչեին քննարկումների փուլում, ապա եթե արդյունք չլիներ, օրենքն ընդունելուց անմիջապես հետո, ու թեկուզեւ շարունակվեին մինչ օրենքի կիրառման մեջ մտնելը: Երկրորդը. սա այն քիչ օրենսդրական փոփոխություններից էր, որը նախատեսում է ոչ թե հարկերի բարդացում եւ դրույքաչափերի ավելացում, այլ ճիշտ հակառակը:
Բայց մյուս կողմից էլª դեռ այդ նախագծի քննարկումների ժամանակ որոշ մտավախություններ, այդ թվումª մեր էջերում, այնուամենայնիվ, հնչել են: Խոսքը այդ նույն փաստաթղթերիª հաշիվ-ապրանքագրերի մասին է, ինչն էլ հիմա դարձել է բողոքների հիմքը: Հիշեցնենք. այսօր առեւտրականները բողոքում են, թե օրենքն իրենց պարտադրում է ունենալ ապրանքների ձեռքբերման մասին համապատասխան փաստաթղթերը, որի բացակայության դեպքում տնտեսվարողը մեկ-երկու անգամ կնախազգուշացվի, ապա կտուգանվի: Եվ ահա առեւտրականներն էլ պնդում են, որ որքան էլ ցանկանան, միեւնույն է, չեն կարող իրենց ամեն հատիկ ապրանքի համար հաշիվ-ապրանքագիր ունենալ: Այսինքն, որ մի կողմից իրենց վաճառած ապրանքըª հագուստեղենը, շատ դեպքերում ներմուծվում եւ մաքսազերծվում է կիլոգրամով, իսկ իրենք վաճառում են հատերով, այսինքնª կիլոգրամից հատի անցնելը փաստաթղթավորելն անհնար է: Երկրորդը. կան դեպքեր, երբ ապրանք են ձեռք բերում մասնավոր անձերից ¥դրսից ստացված ծանրոցների հաշվին¤, ինչը եւս անհնար է փաստաթղթավորել: Եվ, վերջապես, հաճախ ապրանքը վերցնում են չվաճառվածը վերադարձնելու սկզբունքով, որի փաստաթղթավորումը հետագա բարդություններ է առաջացնելու չվաճառված ապրանքների մասով:

ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ

Կարելի է դիտարկել նման մի քանի այլ տարբերակներ եւս, ինչը խոսում է այն մասին, որ գոնե հագուստ վաճառող առեւտրականների մասով խնդիրներ կան: Բայց մյուս կողմից էլ այս մեդալն ունի նաեւ հակառակ երեսը: Նախ. հագուստի առեւտրի հետ կապված այս դրվագները, այսպես ասենք, նեղ ուղղվածության են, եւ լուծումը հնարավոր է միայն օրենսդրական ճշգրտումների միջոցով: Օրինակª առեւտրականին հնարավորություն տրվեն փոքր ծավալով անհատ մատակարարների հետ ձեռքբերման եւ մնացորդ ապրանքի վերադարձի ակտեր եւ այլն:
Բայց, իհարկե, գլխավոր խնդիրը սա չէ: Փաստ է, որ հագուստի ներկրման եւ վաճառքի ոլորտը հայաստանյան տնտեսության ամենաքիչ մոնոպոլիզացված ուղղություններից է: Ավելին` նույն տոնավաճառների վաճառականներից շատերը նաեւ ներկրող են: Այսինքնª այդ ապրանքի մի մասը վաճառում են իրենց իսկ տաղավարներում այսպես ասած առաջին ձեռքի անվան տակ, մյուս մասն էլ հանձնում են դուրս գնալ-գալ չունեցող առեւտրականներին: Իհարկեª կան համեմատաբար խոշոր խմբաքանակով ապրանք ներկրողներ եւս, սակայն վաճառողներին ՙապրանք ցրելու՚ հարցում մրցակցությունն այն բավարար մակարդակի վրա է, որ թելադրողը ոչ թե ՙցրողներն՚ են, այլ վաճառողները: Իսկ դա նշանակում է, որ վաճառողը ցանկության դեպքում կարող է իր ձեռք բերած ապրանքի հիմնական մասի համար փաստաթղթեր պահանջել, եւ մրցակցությունը շատ չանցած կստիպի մատակարարներին էլ անցնել փաստաթղթավորմանª առանց մատակարարումների գները բարձրացնելու սպառնալիքների:
Սրա հետ մեկտեղ մեկ բան էլ է ակնհայտ. եթե մատակարարները ¥լինեն մեծ թե փոքր¤ փաստաթղթավորված ապրանքի համար ավելի բարձր գին են պահանջում, ապա դա ուղղակիորեն վկայում է, որ չփաստաթղթավորված ապրանքը ստվերային դաշտում է: Իսկ այստեղ առաջ է գալիս հետեւյալ հարցը. պե±տք է պայքարել այդ ստվերի դեմ: Այդ առումով, օրինակ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հետեւյալ տեսակետին է. ՙՓՄՁ-ները պարզապես չեն կարող որեւէ ձևով խոշորներից պահանջել համապատասխան թղթեր: Սա նշանակում է, որ օրենքի արդյունքում ՓՄՁ-ները դադարեցնելու են իրենց գործունեությունը՚: Բայց չէ± որ նույն հարցադրումը ժամանակին շատ ավելի սուր կերպով առաջ եկավ սննդամթերքի վաճառքի մանրածախ ցանցում, երբ նոր-նոր էին ուժի մեջ մտնում ՀԴՄ-ները: Այն ժամանակ էլ քիչ չէին պնդումները, թե այդ ո±ր մանրածախ խանութպանը կարող է համարձակվել սննդամթերքի խոշոր ներկրող-օլիգարխից փաստաթուղթ պահանջել կամ ամեն մի մանր-մունր ապրանքի համար հաշիվ կազմել: Բայց փաստն այն է, որ այդ ամենածավալուն եւ բարդ համակարգըª սննդամթերքի մանրածախ ցանցը, ներկայումս հիմնականում փաստաթղթավորված է ¥իհարկե, եթե մի կողմ թողնենք նույն մատակարարման փաստաթղթերով մի քանի այլ խմբաքանակներ վաճառելու փաստերը¤:
Մի խոսքովª այս պահին գործ ունենք տեխնիկական բնույթի խնդրի հետ, որը կարելի է մասամբ լուծել օրենսդրական հստակեցումներով, մասամբ էլª շուկայական մեխանիզմներն իրենք ժամանակի ընթացքում կլուծեն: Առավել եւս, որ կառավարությունն էլ, ի դեմս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, խոստանում է. ՙԵս հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանըª նախարարին, հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որեւէ անհիմն ստուգումից եւ չխոչընդոտեն փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը: Ուղղակի մեր խնդիրը, թիրախը պետք է լինի խոշորը: Բոլորս հասկանում ենք, որ մեր նպատակը դա է, նույն փոքր եւ միջին բիզնեսի մեր քաղաքացիները նույնպես դա հասկանում են՚:
Բայց, կրկնում ենք, այս հարցը կարող էր առաջ գալ դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր շրջանառության մեջ մտել այս օրենքի նախագիծը: Ընդ որում, այդ պահին հնարավոր էր միանգամից օրենքում արձագանքել եղած դժգոհություններին եւ դրանցից հիմնավորվածներին միանգամից լուծումներ տալ: Այդ դեպքում ո±րն է միայն ամիսներ անց դժգոհություններ ներկայացնելու պատճառը: Հ. Աբրահամյանի կարծիքով. ՙՊարզ է, որ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, որ իբր կառավարությունը ցանկություն ունի ճնշել փոքր եւ միջին բիզնեսը՚: Իսկ սա արդեն հարցին բոլորովին այլ երանգ է տալիս: Առավել եւս, որ բողոքողներն իրենք են փորձում կասեցնել թեման քաղաքական ուղղություն տեղափոխելու փորձերը` թերեւս պատկերացնելով, որ դրանից շահողն ամենեւին էլ իրենք չեն լինելու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում