ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ

Արխիվ 12-16

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ


Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Հանդիպման ընթացքում երկու արտգործնախարարները, խոսելով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից, եւս մեկ անգամ վերահաստատել են իրենց վճռականությունը, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Սա ըստ պաշտոնական հայտարարության: Իսկ ոչ պաշտոնապես, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը յուրաքանչյուր  հանդիպման ժամանակ խոսում է հարցի խաղաղ կարգավորումից, սակայն շփման գծում դրսեւորում է այլ դիրքորոշում` անընդհատ կրակելով սահմանի ուղղությամբ: Հայաստանյան փորձագետները ՙԻրավունքի՚ հետ զրույցում փաստեցին, որ ինչքան էլ նման հանդիպումները շատ լինեն, միեւնույնն է, անարդյունք են, քանի որ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի պահանջները տարբեր են:


Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.
- Այսպիսի հանդիպումները պարբերաբար են տեղի ունենում, սակայն իրականության մեջ երկու երկրներում էլ քաջ գիտակցում են, որ իրենց դիրքորոշումները Արցախի հարցի վերաբերյալ 180 աստիճանով տարբեր են: Ադրբեջանն իր քայլերով ու վարվեցողությամբ ցույց է տվել, որ ո°չ միջազգային նորմերը, ո°չ հրադարարի ռեժիմը եւ ո°չ էլ ձեռք բերված պայմանավորվածություններն իր համար նշանակություն չունեն: Այսպիսի հանդիպումների ժամանակ Ադրբեջանը  հետապնդում է որոշակի ռազմավարական նպատակ, եւ, ցավոք, այդ նպատակը վերջնական խաղաղության հաստատումը չէ: Այդ հանդիպումները Ադրբեջանի համար ունեն հետեւյալ նշանակությունը` միջազգային հանրության եւ իր երկրի հասարակության աչքերում ցույց տալ, որ ինքը փորձում է խաղաղ բանակցային գործընթացով վերադարձնել Արցախը: Այսպիսով` Ադրբեջանը ժամանակ է շահում` նոր ռազմական ագրեսիայի նախապատրաստվելու համար: Հայաստանը մասնակցելով հանդիպումներին եւ հաշվի առնելով, թե ով է իր դիմաց կանգնած, քաջ գիտակցում է, որ հարցը խաղաղությամբ լուծել հնարավոր չէ: Հանդիպումներով Հայաստանն էլ է ժամանակ շահում, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա ողջ ճշմարտությունը եւ հասնի Արցախի անկախության ճանաչման գործընթացի հաջողությանը: Հավելեմ նաեւ, որ ինչքան էլ նման բանակցությունները ապարդյուն լինեն, այնուամենայնիվ պահպանում են տարածաշրջանում ստատուս-քվոն, որը ժամանակային առումով ձեռնտու է մեզ: Մենք սա հասկացանք սահմանային վերջին լարված իրավիճակի ժամանակ, ինչքան էլ Ադրբեջանն իրեն հզոր հորջորջի, միեւնույնն է, իրականում նա այդքան է հզոր չէ: Հայկական կողմը շատ է ցանկանում հաստատել խաղաղություն, սակայն հակառակ կողմի պահանջները հաշվի առնելով, հասկանում ենք` նման պայմաններում խաղաղությամբ հարցը լուծել հնարավոր չէ:
Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԸ փաստեց.
- Սովորաբար այսպիսի հանդիպումներից հետո գոնե սահմանային լարվածության անկում չի գրանցվում: Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում փորձեր արվում են, սակայն ոչ մի առաջընթաց չկա: Այս հանդիպումն էլ այն հերթական հանդիպումներից մեկն է, որը արդյունք չի տվել: Գիտենք, որ ադրբեջանական կողմը այս հարցում դրսեւորում է ոչ գործնական պահվածք: Կարծում եմ, որ մոտ ապագայում արցախյան հիմնախնդիրը այլ հարթակ չի տեղափոխվելու:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ էլ ավելացրեց.
- Ո°չ այս հանդիպումը, ո°չ էլ այլ հանդիպումներ մոտ ապագայում չեն կարող օգտակար ազդեցություն ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա: Սա այսօր բացառվում է, քանի որ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով խանգարում է գործընթացին: Մեր եւ Ադրբեջանի պահանջները իրարամերժ են, այս  պայմաններում հնարավոր չէ հարցը լուծել բանակցային ճանապարհով:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար ինչ ադյունք կտան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Նյու Յորքի այդ հերթական հանդիպումը:
1. Ոչ մի արդյունք չի ակնկալվում- 82%:
2. Այս հանդիպման արդյունավետությունը տեսանելի կդառնա հոկտեմբերին Փարիզում սպասվող նախագահների մակարդակով հանդիպման ժամանակ- 7%:
3. Քանի որ հանդիպումը կազմակերպված էր ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, այն բանակցային գործընթացում իր դերը կունենա- 4%:
4. Դժվարանում եմ պատասխանել- 7%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում