ԻՆՉ ՈՐԱԿԻ ՊԱՆԻՐ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՈՐԱԿԻ ՊԱՆԻՐ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ


Այսօր Հայաստանում արտադրվում է 17 տեսակի պանիր: Բացի այդ, Հայաստանի սպառողների համար ընտրության շրջանակներն ավելի են մեծանում, քանի որ Հայաստան  պանիր ներկրվում է նաեւ Եվրոպայից: Ծավալների առումով` նեկրված պանիրը քիչ է, սակայն տեսականին շատ է:
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով` որակական առումով տարբերություն չկա տեղական եւ ներկրված պանիրների միջեւ. միակ տարբերությունն այն է, որ տեղական արտադրության պանիրներն արտադրվում են դասական տեխնոլոգիաներով եւ չունեն հավելումներ: Չնայած հավելանյութերի բացակայությունը պետք է, որ տեղական արտադրանքի որակական մակարդակը էականորեն բարձրացներ, սակայն վերջին շրջանում պանրի շուկայի հետ կապված` բողոքների պակաս չկա: Դժգոհությունները հիմնականում վերաբերում են բարձր յուղայնության պանիրների անվան տակ յուղազրկվածը վաճառելուն, ինչպես նաեւ, որ սխալ պահպանման կանոններ են կիրառվում, ինչը հաճախ տեղական պանիրները նույնիսկ վաճառքի փուլ հասցնում են փչացած վիճակում:
Ըստ Պանրագործների միության նախագահի` պանիր արտադրողներն այնքան շատ են, որ հնարավոր է լինեն որակի հետ կապված թերացումներ. ՙԵթե անդրադառնանք վերջին տարիների դինամիկային, ապա կարող եմ ասել, որ արտադրված պանրի որակը էականորեն բարձրացել է, ժողովուրդը սկսել է գումար վճարել որակի դիմաց: Այսինքն` մարդիկ սկսել են որակով պանիրը գնահատել: 13-14 տարիների ընթացքում ես չեմ ստացել բողոքներ` կապված պանրի որակի հետ: Եղել են թեթեւ խոսակցություններ. մեկն ասել է` պանիրը աղի է, մյուսը` պանրի մեջ աղը քիչ է եւ այլն: Լուրջ  բողոքներ չենք ունեցել՚,- նշեց Արմեն Գիգոյանը: Նրա հավաստմամբ` պանրի որակի վերահսկողության հարցում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւս իր լիազորությունների սահմաններում կատարում է պատշաճ վերահսկողություն:
Ինչ վերաբերում է խանութներում վաճառվող պանրի որակին, պրն Գիգոյանն ասաց. ՙԽանութներում վաճառվող պանրի վերահսկողությունը մեկ այլ հարց է: Հայաստանում խանութները սկսել են ցանցավորվել, եւ այդ ցանցի տերերի հետ գործ ունենալը մի քիչ դժվար է: Այս դեպքումª խանութն արդեն դառնում է թելադրող: Եթե նրան ասես` անորակ պանիր մի բեր խանութ, կասիª իմ խանութն է` ինչ ուզեմ` կանեմ՚:
Ինչ վերաբերում է պանրի շուկայի նկատմամբ համընդհանուր վերահսկողությանը, ապա այդ դեպքում, ինչպես Արմեն Գիգոյանը մեկնաբանեց` կմեծանան կոռուպցիոն ռիսկերը, քանի որ սա ոչ թե Եվրոպան է, այլ` Հայաստանը, որտեղ ծանոթ, փող, ու ամեն ինչ կավարտվի հաջողությամբ:
Արմեն Գիգոյանը նաեւ նշեց, որ հնարավոր է` պանիրը թանկանա, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ ինտենսիվությամբ պանիր կարտահանվի: Արտահանումից բացի, խիստ նվազել են կաթի մթերման ծավալները, ինչը  պանրագործության մեջ այն մեծագույն խնդիրն է, որը խանգարում է պանրի արտադրության ծավալների մեծացմանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում