ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍԵՂԱՆՆԵՐԸ ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԱՆԵԼՈՎ` ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ
Արխիվ 12-16ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԱՆԵԼՈՎ` ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի առնչությամբ տեղի ունեցող բողոքները երեկ բուռն հետեւանքներ առաջ բերեց ՙՈսկու շուկայում՚: Այդ հաստատության մի քանի վաճառողներ եւս միացել էին կառավարության շենքի առջեւ դժգոհողներին, որը, մեղմ ասած, զայրացրել էր ՙՈսկու շուկայի՚ սեփականատեր ՎԱՂԱՐՇ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ: Եվ ահա մեզ հետ զրույցում պարոն Աբրահամյանը այսպես ներկայացրեց իր զայրույթն ու իրավիճակի հետ կապված մոտեցումները.
-Մեր կառավարությունը մի հրաշալի հեռանկարային, հեռահար ծրագիր է մշակել` մանր ու միջին բիզնեսի զարգացման համար: Դրանից լավ բան մեր կառավարությունը չէր կարող մտածել, ԱԺ-ն էլ հաստատել է, օրենքն ընդունվել է: 3,5 տոկոս շրջանառության հարկը դարձրել են 1 տոկոս: Այդ տարբերությունըª 2,5 տոկոսը, լրիվ բավարար է, որ այս մարդիկ իրենց տեղի վարձը մուծեն, իրենց հարկերը, ընդմիջման ծախսերը, էլ դրանից ավել` ինչ են ուզում, ես չեմ հասկանում: Իրենք ուզում են ապօրինի դաշտում աշխատեն, բայց մինչեւ երբ է կարելի ապօրինի աշխատել: Էդ մարդիկ ոչինչ չեն պահանջում: Ինչ որ ձեռք եք բերում` փաստաթուղթը դրեք գործի մեջ, ինչ վատ բան է: Էդ ոսկին կարո±ղ է երկնքից է թափվում. ոսկին առնում են, բայց ՀԴՄ-ի կտրոնը չեն տանում, դնում գործի մեջ: Մի տոկոս շրջանառությունը ինչ է, որ դրան էլ իրենք դեմ են, օրենք է ընդունվել` պիտի կատարեն: Ինչ լինում է, վազում են հրապարակ, ուրեմն` էս կառավարությունը ոչ մի լավ որոշում չի ընդունում: Շատ երկրներ պետք է նախանձեն մեզ` մեր նման լիբերալ հարկային դաշտ ունենալու համար:
- Կարծում եք, աշխատակիցների սեղանները ջարդուփշուր անելով` այս հարցը կլուծեք:
- Քսան տարի չարչարվել ենք ամբողջ ազգուտակով, բիզնես ենք ստեղծել, իրենք իմ բիզնեսին խոչընդոտում են, խանգարում են, չեն ենթարկվում օրենքներին, բա ես միջոցներ չձեռնարկե±մ: Էդ ո±նց է, որ իրենք կգնան հրապարակ, միտինգ կանեն, պետության կողմից ընդունված օրենքին ապօրինաբար դեմ կգնան, ես չե±մ կարող մի ձեւ իրենց դեմ պայքարեմ:
- Շարունակելու եք նման ձեւով վարվել աշխատակիցների հետ, եթե նրանք առաջիկա օրերին եւս նման ընդվզում ցուցաբերեն:
- Եթե իրենք իմ բիզնեսին խոչընդոտ հանդիսանան, ես ամեն միջոց ձեռնարկելու եմ, որ իմ բիզնեսը աշխատի: Իրենց տեղը կվերցնեմ, կտամ մեկ ուրիշի, որը ինձ խնդրում է: Ես հերթագրած հինգ հարյուր հոգի մարդ ունեմ, որ սպասում են` իրենց տեղ տամ: Իրենց կհանեմ` նրանց կտամ, կգան, կաշխատեն, ովքեր էդ օրենքին համամիտ են: Իրենք արդեն լրիվ ՙբեսպրեդել՚ են դառել, ոչ մի օրենք իրենց հետաքրքիր չի. ապօրինի` առանց թղթի, առանց բանի, ծոցերում մտցրած բերում, դնում, ծախում են ու պետությանը հաշվի չեն առնում:
- Դուք ասել եք, որ սա ինչ-որ մեկի կողմից ուղղորդված շարժում է կոնկրետ Ձեր դեմ: Ո±ւմ կողմից:
- Ես չգիտեմ` ում կողմից է ուղղորդված, բայց համոզված եմ, որ ուղղորդված է: Քանի որ մեկ-մեկ, որ հետները զրուցում եմ, ասում ենª հա, ճիշտ է, բայց դե, գիտեք` մենք պարտավորություն ունենք, պետք է կատարենք: Բայց ես չեմ հասկանում, թե ում հանդեպ են իրենք պարտավորված, ով է իրենց դրդում, ինչ են խոստանում:
- Ի վերջո, ինչպես եք տեսնում այս խնդրի լուծումը:
- Պետք է ենթարկվեն էս երկրի օրենքներին: Շատ լավ օրենք են ընդունել, շատ մարդկային, լիբերալ: Բայց չէ, իրենք սովորել են ապօրինի աշխատել ու էդպես էլ ուզում են շարունակել: Բայց մինչեւ ե±րբ. թող բերեն, փաստաթղթով վաճառեն: Մենք ոնց ենք բերում փաստաթղթերով ծախում, իրենք ինձանից լա±վն են: Ես երեսուներկու տոկոս սահմանի վրա հարկ եմ տալիս` ներկրելու համար, իսկ իրենք առանց հարկ տալու, աշխատում են ու մի հատ էլ իմ բիզնեսն են ուզում կործանել: Բա էդքանից հետո չպայքարե±մ: Մի հատ էլ ասում են` կոպիտ եք, բա իրենց արածը կուլտուրակա±ն է, որ միլիցեքին ոտնատակ են տալիս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

