ՙՉԵՄ ԿԱՐԾՈԻՄ, ՈՐ ՙԵՌՅԱԿԻ՚ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԽԱԹԱՐԻ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՚
Արխիվ 12-16ԿԽԱԹԱՐԻ ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՚
Հոկտեմբերի 10-ին ՙեռյակի՚ կողմից անցկացվելիք հանրահավաքը վերաբերում է հիմնականում սահմանադրական բարեփոխումներին, այն դեպքում, որ ընդամենը օրեր անց Հայաստանը կրկին պետք է որոշում կայացնի ԵՏՄ-ին անդամակցելու հարցի հետ կապված: Արդեն հայտնի է, որ հանրահավաքին մասնակցում են ոչ բոլոր ընդդիմադիր ուժերը, ՀՅԴ-ն զերծ մնաց` պատճառաբանելով, թե սահմանադրական բարեփոխումներն իրենց չի վերաբերում, դե իսկ ՕԵ կուսակցության դիրքորոշման հետ կապված` ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ:-Կարելի է ասել, որ հանրահավաքի ֆորմատը չի համապատասխանում ձեր դիրքորոշումներին, որի համար կուսակցությունը կամ մասնակցության հայտ չի ներկայացրել, կամ, միգուցե, ՙեռյակի՚ կողմից հրավեր չի եղել:
- ՕԵԿ-ը հանրահավաքի հրավեր չի ստացել, հետեւաբար մասնակցելու կամ չմասնակցելու քննարկում կուսակցությունում չի եղել: Ինչ վերաբերում է հանրահավաքին հավանական քննարվող հարցերին, ապա այս առումով մեր դիրքորոշումը եւս հստակ է: Կառավարությանը ներկայացված 12 կետերի հետ կապված` ոչ մեկ անգամ ենք դիրքորոշում հայտնել, ավելին` այդ կետերի մի մասի հետ կապված` ՕԵԿ-ը շրջանառության մեջ դրված նաեւ օրենսդրական նախաձեռնություններ ունի ԱԺ-ում: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություներին, ապա մենք կարծում ենք, որ այդ փոփոխությունները հրատապ չեն, քանի որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել` Սահմանադրություն չփոխելով: Ասեմ ավելին, մենք առավել կարեւորում ենք 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը եւ գլոբալ ընտրական բարեփոխումները:
- Այդ դեպքում, ինչու Դուք այդ հարցի հետ կապված` չեք մասնակցում հանրահավաքին, քանի որ ՙեռյակի՚ թիվ մեկ հանրահավաքային հարցը դա է լինելու:
- Մենք երբեք չենք խուսափում մեր տեսակետները տարբեր ամբիոններից հնչեցնել: Այն, ինչ մեր համոզմունքն է, ազատորեն արտահայտում ենք, լինի Ազգային ժողովում, լինի հրապարակում, թե` ուրիշ այլ տեղ: Մենք նաեւ չենք խուսափում սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկման առարկա դարձնել: Ցանկացած հարց բնականաբար քննարկման ենթակա է, սակայն արդեն նշեցի, թե մենք ինչ դիրքորոշում ունենք` հարցի հետ կապված, եւ որ խնդիրներն ենք առաջնային համարում:
- Տիկին Բիշարյան, հոկտեմբեր ամսին Հայաստանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի ԵՏՄ-ին անդամակցելու առումով, իսկ ՙեռյակը՚ սահմանադրական բարեփոխումների հարց է առաջ քաշում: Չէ± որ այդ հարցը դեռ խմորման փուլում է, իսկ ԵՏՄ-ին անդամակցելը արդեն բավական հասուն վիճակում է: Ի±նչն է պատճառը, որ նույն այդ ՙեռյակը՚ բազմիցս բացասական կամ չեզոք խոսելով ԵՏՄ-ի անդամակցության մասին, հիմա լռում է:
- Ամեն մի քաղաքական ուժ ինքն է ձեւավորում իր օրակարգը: Համենայնդեպս, ինչքանով ես տեղեկացված եմ, ՙեռյակի՚ ուժերը նշում են, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հարցի հետ այս հանրահավաքը կապ չունի: Երեք քաղաքական ուժեր որոշել են միասնական պետք է հանդիպումներ ունենալ մարզերում, հետո Երեւանում հանրահավաք անել: Մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց որոշմանը, ավելին` մենք հարգանքով եւ ըմբռնումով ենք մոտենում ցանկացած նախաձեռնության, որը որեւէ կուսակցություն փորձում է իր համոզմունքներից եւ մարտավարությունից ելնելով` իրականացնել: Ի վերջո, քաղաքական դաշտի ամեն մի սուբյեկտ իրավունք ունի գործել` իր ծրագրերին եւ նպատակադրումներին համահունչ: Ինչ վերաբերում է ՙեռյակի՚ հանրահավաքին, ապա չեմ կարծում, որ այն կխաթարի ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը:
ՙԵԹԵ ՀՐԱՎԵՐ ԼԻՆԵՐ
ՄԻՏԻՆԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՄԵՆՔ ԿՄՏԱԾԵԻՆՔ՚
-Եթե ՕԵԿ-ը հրավեր ունենար մասնակցել այդ միտինգին, ձեր արձագանքը ինչպիսի±ն կլիներ:
- Եթե հրավեր լիներ, մենք կքննարկեինք: Այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Միայն կարող եմ փաստել, որ բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են: Սակայն դա չի նշանակում, որ հիմա միասնական միտինգի կամ միասնական հանդիպումների գնալը պարտադիր կանոն է: Եղել են դեպքեր, երբ նույն ՙքառյակի՚ մաս կազմող ուժերի հետ` տարբեր հարցերի հետ կապված, համագործակցել ենք այլ ձեւաչափով: Մասնավորապես, որպես օրինակ, կարող եմ բերել մեր կողմից սեպտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը, որին միացան նույն ՙքառյակի՚ մաս կազմող ուժերի պատգամավորներ, եւ որտեղ մենք պետք է քննարկենք ու լուծում տանք ԴԱՀԿ-ի կողմից, առանց դատարանի որոշման, մարդկանց գույքի եւ հաշիվների վրա կալանք դնելու հարցին:
Մենք եւս ամռանը հանրահավաք կազմակերպեցինք եւ հրապարակավ բոլորին հրավիրեցինք հանրահավաքին, սակայն այն ուժերը, որոնք չմասնակցեցին հանրահավաքին, վստահ եմ, որ, այդուհանդերձ, նույնպես դեմ էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Այնպես որ, այս մասով ամեն ինչ կարգին է:
- Արդյոք պատահական եք համարում ՙեռյակի՚ հանրահավաքի օրը` հոկտեմբերի 10-ը, այն դեպքում, որ հենց այդ օրվանից են սկսվելու ԵՏՄ-ի անդամակցության քննարկումները:
- Չեմ կարող ասել պատահական է, թե` միտումնավոր: Ճիշտ կլինի այդ մասին կազմակերպիչներն ասեն:
- ՕԵԿ-ը շարունակո±ւմ է մնալ իր տեսակետին` ԵՏՄ-ին անդամակցելու առումով:
- Այո, ՕԵԿ-ը կարծում է, որ մեր երկրի համար թե° տնտեսական, թե° անվտանգության նկատառումներից ելնելով` կարեւոր է այդ ինտեգրումը:
- Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` ՕԵԿ-ը եւս գտնում է` ժամանակը չէ: Կարո±ղ եք ասել, թե ե±րբ է այդ ժամանակը:
- Մենք պետք է հաշվի առնենք այն, որ Հայաստանը, որը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, շատ հաճախ արագ որոշումներ կայացնելու խնդիր ունի: Այս տեսանկյունից մեզ համար խիստ կարեւոր է կառավարման այն համակարգը, որը կկարողանա արագ արձագանքել երկրի ազգային անվտանգության խնդիրների հարցում: Կրկնեմ, մեր դիրքորոշումն այն է, որ այսօր սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրը հրատապ չէ: Միաժամանակ, մենք գտնում ենք, որ ցանկացած հարց քննարկել անհրաժեշտ է, եւ մենք պատրաստ ենք մասնակցել քննարկումներին` ներկայացնելու եւ խոսելու համար այն դիրքորոշումների, այն մոտեցումների վերաբերյալ, որոնք մենք ունենք երկրի կառավարման, հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, իշխանության թեւերի հարաբերակցության, ընդդիմության դերի եւ նշանակության, ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների տեսանկյունից:
- Ստացվում է, որ ՙեռյակը՚ ավելի տեղեկացվա±ծ է սահմանադրական բարեփոխումներից, եւ դրա համա±ր է հանրահավաք կատարում:
- Ավելի շատ տեղեկացված լինելու կամ չլինելու հարց չկա: Կա քաղաքական տեսակետների խնդիր: Ամեն մի քաղաքական ուժ իր կարծիքն ունի: Պետք է հարգել բոլորի կարծիքը: Ես կարեւորում եմ քաղաքական ուժերի ակտիվությունը, քանի որ քննարկումների մեջ ծնվում են նոր ու արդյունավետ գաղափարներ:
- Երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից եւ դարձավ ընդդիմություն, կարծիք ձեւավորվեց, որ ՀՀԿ-ն հետայսու ԱԺ-ում քվեարկությունների խնդիր է ունենալու: Իսկ հիմա նույն խոսակցությունները շրջանառվում են ընդդիմության համար, առ այն, որ ՀՅԴ-ն գրեթե կոալիցիայի անդամ է, եւ ԱԺ-ում նրանք կունենան ձայներ հավաքելու խնդիր:
- Այս պարագայում վիճելի խնդիրը տեսնում եմ հետեւյալում, որ ՀՅԴ-ն պարզապես սահմանադրական փոփոխությունների, խորհրդարանական մոդելի կողմնակիցն է, իսկ մյուսները` ոչ: Բայց, կարծում եմ, դա չի նշանակում, որ մյուս բոլոր խնդիրների հանդեպ, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ խորհրդարանի դահլիճում, ՀՅԴ-ն` որպես ընդդիմադիր ուժ, իր դիրքորոշումը չունենա:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. ՙԻրավունքը՚ տիկին Բիշարյանին հարց ուղղեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթի մասին, որի հետ կապված` ՕԵԿ ղեկավարը խոստացավ անդրադառնալ թերթի հաջորդ համարում` ելույթն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:

