ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻԱՅՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՙԳՐՈՂԻ ԾՈՑՆ՚ ՈՒՂԱՐԿԵՑ

Արխիվ 12-16

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻԱՅՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՙԳՐՈՂԻ ԾՈՑՆ՚ ՈՒՂԱՐԿԵՑ


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, ինչ խոսք, Հայաստանում միանգամայն դրական գնահատականներով ընդունվեց: Իհարկե` ասել, թե նաեւ մեր արեւմտամետներն են տեղը-տեղին ոգեւորվել նախագահի հնչեցրած այդ կոշտ գնահատականներից, միամտություն կլիներ: Բայց հաշվի առնելով, որ չնայած ելույթի տողատակերում նկատվող ակնարկներին, ուղիղ տեքստով այդ կոշտությունը հասցեագրված էր Թուրքիային եւ Ադրբեջանին, հայաստանյան արեւմտամետներն էլ են ստիպված իրենց սրտնեղությունը թաքցնել, թեկուզեւ հերթական անգամ թուրքասերների դիմակով հանրությանը չներկայանալու համար:

ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԵԼՈՒՅԹԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ


Բայց մի կողմ թողնելով Ս. Սարգսյանի ելույթից ներհայաստանյան լսարանի վրա առաջ բերած տպավորությունըª ընդգծենք մեկ էական հանգամանք: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից նման ելույթներն ամենեւին էլ ներքին լսարաններին չէ, որ հասցեագրվում են: Դրանք չեն հասցեագրվում նաեւ մեկ-երկու երկրների, տվյալ դեպքումª Թուրքիային եւ Ադրբեջանին: Այսինքնª այդ կարգի ելույթների գլոբալ հասցեատերն աշխարհն է, իսկ ավելի կոնկրետª ներկայացվող թեմայի հետ առնչվող հիմնական աշխարհաքաղաքական ուժերն ու երկրները: Դե, ուրեմն փորձենք տեսնել, թե ում եւ ինչ մեսիջներ էր հղվում այս կերպ:
Մինչ առաջ անցնելը` մեկ հանգամանք եւս նկատենք. դիվանագիտական նյուանսներից քաջատեղյակ մեր զրուցակիցներից մեկն ուշադրություն հրավիրեց նաեւ ելույթի տոնայնության վրա. ՙՆախագահը խոսում էի իր վրա միանգամայն վստահ մարդու տոնայնությամբ: Մինչդեռ երբ Սերժ Սարգսյանի կարգի փորձառու գործիչը խոսքը հասցնում է այնպիսի դիվանագիտական կոշտության, ինչպիսին է ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից Թուրքիայի կարգի պետությանը ՙգրողի ծոցն՚ ուղարկելը, ապա նրա այդ վստահությունն իր տակ պետք է որ շատ լուրջ հիմքեր ունենա՚:
ՙԱռավել եւս, որ նախագահն իր խոսքի սկզբում շնորհակալություն հայտնելով Ցեղասպանությունը ճանաչած պետություններին, այդ ուղղությամբ գործող անձանց, գործիչներին եւ կառույցներին` այնուհետեւ միանգամից ընդգծեց. ՙԺխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է՚: Այսինքնª բացի Թուրքիայից, այդ մեղադրանքն իրենց հասցեագրված կարող էին համարել դահլիճում գտնվող այն բոլոր պետությունների ներկայացուցիչները, որոնք տարբեր պատրվակներով հրաժարվում են անգամ 100 տարի անց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել՚:
Այսպիսովª դեպի ուր է հասցեագրված Ս. Սարգսյանի ելույթը: Տեսանելի երեք թիրախներն են հայ-թուրքական հարաբերությունների թեման ու Ցեղասպանությունը, Ղարաբաղը եւ վերջապես` Մերձավոր Արեւելքի ներկայիս իրավիճակը, որի կիզակետն են Սիրիան եւ Իրաքը: Բայց նաեւ նկատենք, որ այդ երեք գործընթացները գործնականում միշտ էլ սերտ կապի մեջ են եղել: Նկատի ունենք այն հայտնի փաստը, որ դեռ սիրիական պատերազմի առաջին օրերից սկսած` Մերձավոր Արեւելքի քաղաքական նոր դիմագիծը սեփական հայեցողությամբ ձեւավորելու ամերիկյան փորձերը քանիցս ձախողվեցին եւ հիմա նույնպես կարող են ձախողվել Ռուսաստանի հակազդեցության արդյունքում: Դրանում, թեեւ ոչ ընդգծված կերպով տեսանելի, փաստացի Մոսկվայի հիմնական խաղաքարտերից է Հայաստանի ռուսական ռազմաբազան: Այսինքնª հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման միջոցով ռուսներին հարավկովկասյան տարածաշրջանում առավելագույնս պասիվացնելն ու Իրան-Սիրիա ուղղությունից հեռու պահելը գտնվել եւ գտնվում են Վաշինգտոնի հիմնական օրակարգում: Ասենքª այդ է վկայում նաեւ այն օրինաչափությունը, որ Սիրիա-Իրան ուղղությամբ իրավիճակի ամեն մի սրմանը զուգահեռ` ԱՄՆ-ն ակտիվացնում է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան թեմաները: Եվ այս պահին էլ նույն գործընթացները պարզորեն տեսանելի են, ընդ որում` բարդացած նրանով, որ Հայաստանն այսօր-վաղը կարող է ստորագրել Եվրասիական միությանն անդամակցելու փաստաթուղթը, ինչը նոր որակ կարող է տալ ոչ միայն հայ-թուրքական եւ ղարաբաղյան թեմաներին, այլ նաեւ բոլորովին այլ հարթություն տեղափոխել Հայաստանում ռուսական զինուժի ներկայության եւ հետագա ընդլայնման տրամաբանությունը:

ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱ

Այս ամենի հետ մեկտեղ նաեւ ակնհայտ է, որ ո°չ հայ-թուրքական եւ ո°չ էլª ղարաբաղյան թեմաներով վերջին ամիսների անգամ աննախադեպ լարվածությունները իրավիճակային որեւէ փոփոխություն առաջ չբերեցին: Միգուցե այս հերթական փուլում վաշինգտոնյան ստրատեգները հաշվարկել էին, որ Ուկրաինայում ռուսների նկատմամբ մկանների ցուցադրությունը կպարտադրի աշխարհինª ավելի ՙխոհեմ՚ լինել ամերիկյան տարաբնույթ հորդորների հանդեպ: Բայց փաստն այն է, որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ՙհամոզիչ՚ հայաստանյան այցից հետո հնարավոր չեղավ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել: Առավելագույնը ԱԳ նախարարների հանդիպումն էր, որին, ճիշտ է, Ուորլիքը, ինչպես  Twitter-ում էր գրել, ՙանհամբեր սպասում էր՚, սակայն եւ որեւէ արդյունք այդ հանդիպումը չտվեց:
Մի խոսքովª ակնհայտ է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շեմին ո°չ Թուրքիային եւ ո°չ էլ Ադրբեջանին ¥չնայած որ վերջինիս հանդեպ ճնշումներին մինչեւ իսկ նախագահ Օբաման էր ստիպված անձամբ մասնակցել¤ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան թեմաներում աննշան առաջընթաց ապահովել ԱՄՆ-ին չհաջողվեց ստիպել: Իսկ այս պարագայում, թերեւս, սպասելի էր, որ Ղարաբաղում զիջողությունների գնալու հարցում Հայաստանի նկատմամբ իրականացվող համեմատաբար անտեսանելի քաղաքական ճնշումները ¥հաշվի առնելով, որ ամառային ռազմական բնույթի ճնշումներն էլ իրենց էֆեկտը չունեցան¤ կփորձեն առավելագույնս սրել, թեեւ սրա ամենագործուն մեխանիզմներից մեկըª ՙգունավոր հեղափոխությունը՚ կամ գոնե դրա պատրանքի ստեղծումը, այդպես էլ չի աշխատում: Եվ, թերեւս, հենց այս իրավիճակին էլ միտված էր ՀՀ նախագահի ՄԱԿ-ի ելույթը, որի տողատակերին, ինչպես նշեցինք, կարելի է մի շարք հստակ մեսիջներ տեսնել: Նախª Օբաման էր, որ խոստացավ եւ այդպես էլ չճանաչեց Հայոց ցեղասպանությունըª հայ-թուրքական հաշտեցման պատրվակով: Ուրեմն սրանից հետո Հայաստանն ինչպե±ս կարող է վստահել Օբամային: Առավել եւս, որ հենց թուրքական եւ ամերիկյան քաղաքականության հետեւանքով է, որ Մերձավոր Արեւելքում ՙկրոնական եւ ազգային փոքրամասնությունները դառնում են ատելություն դավանող խմբերի թիրախ... արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարավոր խաղաղ մարդիկ, այդ թվում նաև Հալեպի տասնյակ հազարավոր հայերը՚: Էլ չասած, որ. ՙԱհաբեկիչների կողմից ականապատվեց եւ պայթեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին՚, այն էլ, հիշեցնենք, այդ նույն ահաբեկիչների կողմից պատանդ վերցված մոտ 50 թուրք դիվանագետներին անգամ առանց մազները ծռվելու Թուրքիային վերադարձնելուց ընդամենը մեկ օր անց:
Այսպիսովª Վաշինգտոնը կարո±ղ է հասնել Ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը Անկարայի կողմից. դա իր գործն է: Սակայն այդ արձանագրությունների համար զիջողությունների Հայաստանը չի գնալու. ՙՀայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարեք մեզնից՚: Այսինքն` եթե այդ պահանջները շարունակվեն, ապա Հայաստանը, որ արդեն այսօր ՙլրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը՚, հաստատ կգնա դրան: Իսկ թե ինչ քաղաքական աջակցությամբ, ապա դա կարելի է կռահել երեկ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի այս հատվածից. ՙՀայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին...՚: Առավել եւս, որ երեկ ՙպատահականորեն՚ շրջանառության մեջ մտցվեց նաեւ  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրըª իր բոլոր հավելվածներով հանդերձ: Ընդ որում` այդ փաթեթը նախատեսում է նաեւ ԵՏՄ-ի ստեղծման մասին մայիսի 29-ի հայտնի պայմանագրում մի շարք փոփոխությունների իրականացում, որոնց արդյունքում հենց այդ պայմանագրում է ամրագրվում Հայաստանը: Իսկ դա արդեն նշանակում է ԵՏՄ-ի հիմնադիր անդամի կարգավիճակ:
Եվ վերջապես նկատենք նաեւ, որ Ս. Սարգսյանի Նյու Յորքի ելույթը մյուս կողմից էլ Թուրքիայի համար է բարդ վիճակ ստեղծում: Էրդողանի հանդեպ այս պահին Վաշինգտոնի ՙհիասթափությունն՚ այնքան մեծ է, որ նա ՄԱԿ-ում ստիպված էր ելույթ ունենալ դրեթե դատարկ դահլիճում: Հիմա սրան հերթական անգամ է գումարվելու այն հիշեցումը, որ ԱՄՆ-ն իր հարավկովկասյան քաղաքականությունը կանգնեցրել է ձախողման շեմին հենց Ղարաբաղի հարցում Անկարայի կոշտ դիրքորոշման պատճառով: Իսկ նման բաների համար Վաշինգտոնը չի սիրում գլուխ շոյել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում