ՙԱՄՈԹԱՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ՚. ԿԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Արխիվ 12-16

ՙԱՄՈԹԱՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ՚.
ԿԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը` Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հանձնաժողովի անդամների հետ: Քննարկումը բավական թեժ էր եւ այն ավելի թեժացավ, երբ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հարց ուղղեց ԿԳ փոխնախարարին, թե այս տարի որքան են կազմել դպրոց հաճախող երեխաների եւ բուհ հաճախող ուսանողների թիվը: Սակայն փոխնախարարը  չկարողացավ կոնկրետ թիվ ներկայացնել: ԿԳ փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշեց. ՙԵթե չեմ սխալվում 300-400 հազարի սահմաններում են՚: Ա. Մանուկյանը զարմացած հարցրեց. ՙԲա այդ 100 հազարը ձեր կողմից եք ավելացնում, ամոթ է, ամոթ, սեպտեմբերն ավարտվում է, դուք դեռ չգիտեք ձեր աշակերտների թիվը՚: Եվ քանի որ արդարացում իսկապես չկար. ՙԱմոթանքն ընդունվեց, պարոն Մանուկյան, մենք անպայման կճշտենք, կտեղեկացնենք՚,- այսպես եզրափակեց հարցը Մ. Մկրտչյանը:
Սրա հետ կապված` հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ նախարարությունից պահանջեց, որ մինչեւ սեպտեմբերի վերջ այդ բոլոր թվերը պաշտոնապես ներկայացվեն հանձնաժողովին, քանի որ այն իսկապես ուշացվում է:
Պատգամավորը ՎՊ-ին մեղադրեց նաեւ քրեական հանցագործությունները փափլիկ ներկայացնելու մեջ: Մեկը լինի Արամ Մանուկյանին ամոթանք տա նրա համար, որ քննարկման կեսից վեր կացավ ու գնաց, թեեւ այլ ընդդիմադիրների համեմատ ընդհանրապես բացակայում էին հանձնաժողովի աշխատանքներից: Իսկ Ա. Մանուկյանը գոնե մի քիչ դիմացավ, իր հարցի պատասխանը ստացավ եւ հեռացավ: Նշենք, որ տվյալ պարագայում ընդդիմություն ասելով` նկատի չունեինք ՕԵԿ-ին, քանի որ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մինչեւ վերջ մնաց եւ բավական աշխույժ մասնակցություն ցուցաբերեց քննարկումներին:
Սրա հետ կապված` հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նախարարությունից պահանջեց, որ մինչեւ սեպտեմբերի վերջ այդ բոլոր թվերը պաշտոնապես ներկայացվեն հանձնաժողովին, քանի որ այն իսկապես ուշացվում է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում