ՙՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՐԱ ՀԱՏՈՒԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ՚
Euromaidanu.net կայքէջը հրատարակել է նյութ, որտեղ ասվում է, որ ՙՊռավի սեկտոր՚ ֆաշիստական կազմակերպությունը փորձում է վախեցնել եւ շանտաժի ենթարկել Ուկրաինայում գտնվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին: Նույն կայքում նշված է, որ հերթը հասել է նաեւ Ուկրաինայում ապրող հայկական համայնքին, առ այն, որ նրանք պաշտպանեն ուկրաինական իշխանություններին: Նշված է նաեւ, որ ՙՊռավի սեկտոր՚ կազմակերպությունը հարձակումներ է գործում մասնավորապես բիզնես իրականացնող հայերի վրա, իսկ այս տարվա մարտին նույն կազմակերպությունը այրել է հայկական մի ռեստորան: Նաեւ նշվում է, որ հայկական համայնքը փորձել է ինֆորմացիան հասցնել միջազգային հանրությանը` վերջիններիս իրավունքները ոտնահարելու առումով: ՙ
Իրավունքը՚ կապ հաստատեց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, ով նշեց, որ քաղաքացիական եւ առհասարակ պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում չեն հարցնում, թե դու որ երկրի ներկայացուցիչ ես. ՙԴուք գիտեք, թե ինչ իրավիճակ է Ուկրաինայում: Այստեղ քաղաքացիական պատերազմ է, եւ ամեն ինչ հնարավոր է: Հայ համայնքի վրա հատուկ հարձակումներ կամ հատուկ ճնշումներ չկան, դա չի համապատասխանում իրականությանը: Տենց բան չկա, որ եթե հայ են, հատուկ հարձակում են գործել: Պատերազմական իրավիճակը մեկնաբանելը շատ դժվար է՚: