ՙԳՐՈՂԻ ԾՈՑԸ՚ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Արխիվ 12-16

ՙԳՐՈՂԻ ԾՈՑԸ՚ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Մեր երկրի թիվ մեկ լուրը դարձել է Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում: Մասնավորապես քննարկումներն ու վերլուծությունները պտտվում են այն հանգամանքի շուրջ, որ ՀՀ նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Թուրքիային ուղարկեց գրողի ծոցը: Ի դեպ, Ռուսաստանի ՊՆ ՙԶվեզդա՚ հեռուստաալիքը հենց այդպես էլ վերնագրել է իր նյութը` ՙՀայաստանի նախագահը Թուրքիային ուղարկեց գրողի ծոցը՚: Կարելի է ասել, որ բոլոր շեշտադրումները, ինչպես այդ ելույթում, այնպես էլ ամերիկյան առաջատար թերթում լույս տեսած եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հոդվածում  շատ հստակ էին ու շոշափում էին հայ-թուրքական հարաբերությունների ու դրան առնչվող խնդիրների բոլոր ասպեկտները, եւ ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին անգամ որոշ ընդդիմադիրներ:

ՀՍՏԱԿԵՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ


Դեռ ելույթի թարմ հետքերով շատերին հետաքրքրում էր, թե ՙգրողի ծոցը՚ ինչպես է թարգմանվել այլ լեզուներով, մասնավորապես` անգլերեն: Նշենք, որ անգլերեն թարգմանության այդ մաղթանքը հնչում է որպես դժոխք գնալու մաղթանք, ռուսերենում` սատանայի մոտ գնալու, դե, իսկ թուրքերեն դա հնչում է մեզ քաջ ծանոթ ՙջհանդամի գյոռ՚ տարբերակով: Կարճ ասած` թուրքերի համար միանգամայն սազական հասցեներ են: Ամենակարեւորը` հիշատակելով գրողի ծոցը, Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել-չվավերացնելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանը միանգամից հստակ նշեց, որ Թուրքիայի կողմից որեւէ նախապայմանի առաջադրումն անընդունելի է, որ Արցախի հարցը քննարկման առարկա լինել չի կարող: Ի դեպ, ՙԶվեզդա՚ հաղորդաշարում էլ հիշատակվել է Արցախի հանգամանքը ու հենց Արցախ անունով:
Բայց, խոշոր հաշվով, Եվրասիական միությանը միանալու պայմանագրի ստորագրմանն ընդառաջ` Հայաստանի ղեկավարը կրկին ու վերջնական շեշտեց մեր երկրի աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրության հարցը:
Ընդհանրապես, արդեն առավել քան 20 տարի այդպիսի ընտրության 2 տարբերակ կար` կամ Ամերիկայի հետ, որի օպերատորը տարածաշրջանում Թուրքիան է, կամ Ռուսաստանի հետ: Դեռ 1990-ին ԼՏՊ-ն եւ ՀՀՇ-ականները ձգտում էին Արցախի եւ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները չմտցնել Անկախության հռչակագրի մեջ, քանզի գլխանց նախընտրել էին հենց առաջին ճանապարհը, որը նշանակում էր դառնալ Թուրքիայի կցորդ` Արցախի եւ Ցեղասպանության ուրացման գնով: Հետագա բոլոր արտաքին քաղաքական վայրիվերումները կրկին այդ երկընտրանքի կապակցությամբ էին` Անկարա±, թե± Մոսկվա` որպես ինտեգրման եւ կողմնորոշման հիմք: Ըստ էության` սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը գրողի ծոցն ուղարկեց հենց ամերիկաթուրքական կողմնորոշման տարբերակը: Այսինքն, բարեբախտաբար, մենք շարունակելու ենք անատոլիական եւ կովկասյան թուրքերից բաժանված լինել ամուր եւ անանցանելի քաղաքակրթական ջրբաժանով, դրանով իսկ ապահովագրված լինելով թուրքական տնտեսական, քաղաքական, եւ, ամենակարեւորը, ժողովրդագրական էքսպանսիայից: Եթե ամեն ինչ գնար այնպես, ինչպես հենց գլխանց նախագծել էին ԼՏՊ-ն` իր տերերով հանդերձ, ապա այսօր Արցախը գործնականում հայաթափված կլիներ, տնտեսական կարեւորագույն հանգույցները կկառավարեին թուրքերը, իսկ ՙքիրվայության՚ հետեւանքով թուրքական տարրը այնքան բազմացած կլիներ, որ միգուցե մեր բնակչության ընդհուպ 40 տոկոսը թուրքերից բաղկացած լիներ:
Այսինքն` Եվրասիական քաղաքակրթական մոդելի ընտրությունը վերջնական է, եւ դրա մասին բարձրաձայնվել է աշխարհի բարձրագույն ամբիոնից: Դա համապատասխանում է նաեւ հայ հանրության ջախջախիչ մեծամասնության ցանկություններին:
Արտաքին քաղաքականության ոլորտում երկրի նախագահը ընդամենը օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին գրանցեց 3 խոշոր հաջողություն: Առաջինը Սոչիում եռակողմ հանդիպումը ոչ միայն թուլացրեց ռազմական լարվածությունը, այլեւ դարձավ Ալիեւի նվաստացման փաստ, մազութային սուլթանատի բռնապետի երկրորդ նվաստացումը եղավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում` արդեն ԱՄՆ պետքարտուղարի ձեռամբ, դե իսկ ՀՀ նախագահի նյույորքյան ելույթը արդեն հիշատակեցինք: Բնականաբար, այդ ամենը ամրապնդում է երկրի ղեկավարի վարկը եւ մինչեւ Եվրասիական միություն արդեն պաշտոնապես մտնելու պատմական պահը կտրուկ նվազեցնում է երկրի ներսում ապակայունացնող գործողություններ իրականացնելու հնարավորությունները:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ՙգրողի ծոցը՚ ստացել է ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ներքաղաքական բովանդակություն: Ըստ էության, երկրի ղեկավարի հեղինակության լրացուցիչ ամրապնդման շնորհիվ այս կարեւոր պահին գրողի ծոցում հայտնվել են եւ տարատեսակ մայդանային, ՙնարնջագույն՚ ծրագրերը: Այսօր արդեն լրիվ խամրել են ոչ միայն մոլի արեւմտամետները, այլեւ ՙեռյակի՚ վերածված ՙքառյակը՚: Անբովանդակ եւ ինքնանպատակ ՙբզբզոցները՚ հանրության աչքում, ավելի շուտ, երեւում են որպես քաղաքական կլոունադա:
Դե, եթե դիտարկենք ՙքառյակը՚: Ի տարբերություն ՀՀ նախագահի եւ ՀՀԿ-ի, այժմ անգամ ՙքառյակային՚ հանրահավաքից մի կողմ քաշված ՀՅԴ-ն արտաքին քաղաքական հարցերից ամեն կերպ դուրս է, քանզի արտաքին քաղաքականության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում չի հայտնել 2009-ից ի վեր, երբ դուրս եկավ կոալիցիայից հենց այժմ գրողի ծոցն ուղարկված հայ-թուրքական արձանագրությունների պատճառաբանությամբ: Հստակ արտաքին քաղաքական սկզբունքային դիրքորոշում ոչ ոք չի լսել նաեւ ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից: Ճիշտ է, ԼՏՊ-ն իր արյան շրջանառության մեջ մտած թրքասիրությունը երբեմն-երբեմն դրսեւորում է իր ելույթների շեշտադրումներում, սակայն կուսակցական մակարդակով ո°չ ՀԱԿ-ից, ո°չ ԲՀԿ-ից չենք լսում այլ խելքը գլխին բան, քան ՙնրանք քըխ են, մենք` պուպուշ՚ դատարկ ձեւակերպումը: Ե°վ ՀԱԿ-ի, ե°ւ ԲՀԿ-ի, ե°ւ ՀՅԴ-ի թիմերին բոլորը տեսել են իշխանության մեջ, ու այժմ անգամ այն ամենը, ինչի դեմ բողոքում են, ժամանակին իրենց իսկ քվեներով է վավերացվել: Իշխանության մեջ երբեւէ չի եղել ու նաեւ կոնկրետ արտաքին քաղաքական ուղեգիծ ունի միայն ՙԺառանգությունը՚, սակայն նրանց թիմն այնքան անկազմակերպ է, որ իշխանությունն ավելի անվտանգ է վստահել մանկապարտեզի սաներին, քան ՙժառանգականներին՚: Իսկ արտաքին կողմնորոշումը ամբողջովին արեւմտյան է, որն իր մեջ ներառում է նաեւ այնպիսի ՙեվրոպական արժեքներ՚, ինչպիսիք են աղանդավորների եւ գոմիկների ՙիրավունքները՚: Հիշեցնենք, թե ինչպես էր Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ այցելել Ծոմակի համասեռամոլական որջը եւ համերաշխություն հայտնել, եւ ինչպես համապետական ընտրություններին ՙՖեյսբուքում՚ բացեիբաց գործում էր խումբ, որտեղ գոմիկները արտահայտում էին իրենց քաղաքական աջակցությունը ՙԺառանգության՚ առաջնորդին: Չերկարացնելու համար ընդամենը արձանագրենք` ավելի լավ է Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանափակվի ոստիկանապետի հետ համատեղ աղոթքով, քան հրապարակային գործողությունների դիմի, որոնցից ոչ մի խելքը գլխին բան չի ստացվի:
Բավականին զավեշտալի տեսարան էր եւ Աբովյանում տեղի ունեցած ՙնախապատրաստական՚ հանրահավաքը: Ոչ մի կոնկրետ բովանդակություն` Վարդան Սիվիլիթասիչից լսեցինք, որ վարչապետ ու կառավարություն փոխել չեն ուզում, այլ ուզում են փոխել համակարգը, ՙԺառանգության՚ ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները դատարկաբանեցին իշխանափոխության մասին, իսկ Արամ Մանուկյանը հասավ նրան, որ վիրավորանք հնչեցրեց ՀՀ նախագահի հասցեին, ըստ էության, փողոցի լեզվով ասած, ՙաբառոտկա ֆռռալով՚ թուրքերին գրողի ծոցն ուղարկելու համար: Ահա այդպիսի կրկեսային, պրիմիտիվ, որոշ դրվագներով` նաեւ քուչի մակարդակ: Ի դեպ, շատ հետաքրքրական է ԲՀԿ-ական պատգամավորների պահվածքը: Այսպես, ըստ Աբրահամ Մանուկյանի. ՙՈվքեր որ ելույթ են ունենում, նրանք են մասնակցում... Կարող է եւ գնամ, էս պահին չեմ կարող ասել՚: Իսկ նույն հանրահավաքի եւ մարզային շրջագայությունների վերաբերյալ Գրիգոր Մարգարյանը (Բելաջոյի Գրիշը) հանճարեղագույն միտք երկնեց. ՙԵթե որոշում կայացվի, որ պատգամավորները պետք է գնան հանդիպումների, ապա կգնանք: Եթե որոշում կայացվի, կմասնակցեմ՚: Փայլուն է` ԲՀԿ պատգամավորները ԲՀԿ մասնակցությամբ հանրահավաքին կգնան միայն, եթե որոշվի, որ պետք է գնան: Էլ ինչ քաղաքականություն` լինի ներքին, թե արտաքին, կուսակցական պատկանելությունն այստեղ ընդամենը սեփական անձնական շահի սպասարկման միջոց է, եւ քաղաքական բոլոր հարցերը գլխանց են ուղարկված գրողի ծոցը:
Կարճ ասած, երկրի ներքին կայունությանը կարճաժամկետ կտրվածքով, որեւէ սպառնալիք չեն ոչ ՙեռյակ-քառյակը՚, ոչ էլ դասական ՙնարնջագույն՚ եւ գրանտածիծ ՙ5-րդ շարասյուները՚: Իրական սպառնալիք են, այսպես կոչված, ՙ6-րդ շարասյուները՚` չինովնիկության այն մասը, որ ներքաշված է ամերիկյան գրանտային ծրագրերի մեջ, կամ գանձագողությունից ստացած փողերը պահում է արեւմտյան բանկերում, եւ օլիգարխները, ում մենաշնորհներին հարվածում է Եվրասիական միությունը (հիմնականում ներմուծողները), ու նաեւ նրանք, ում կապիտալները նույն Արեւմուտքի բանկերում են: Տոնավաճառների առեւտրականների բողոքի ցույցերից արդեն կարելի է դատել, թե ինչպես են նրանք կարողանում հրահրել այդքան շատ մարդու դժգոհությունը եւ ստեղծել լարվածություն: Այդ կոնտինգենտի անունները թվարկելու անհրաժեշտություն չկա` ընթերցողն ինքը կմտաբերի ատելի եւ արգահատելի մականունավորներին, ամենալպիրշ գանձագող չինովնիկներին, կարճ ասած, գործնականում բոլոր նրանց, ովքեր բոլոր իշխանությունների օրոք եղել են մեր ժողովրդի աչքի գրողը: Հենց նրանք են այդ ՙ6-րդ շարասյունը՚, որ գործում է տակից, հրահրում, խարդավանքներ սարքում եւ իր ողջ էությամբ վտանգ է ներկայացնում ազգային եւ պետական անվտանգության տեսակետից: Նրանց գրողի ծոցն ուղարկելու ժամանակը դեռ կգա, իսկ այսօր առավել հրատապ է օպերատիվորեն վնասազերծել նրանց ստվերային, ծածուկ, դավադիր գործողությունները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում