ՀՐԱԶԴԱՑԻՆԵՐԻ ՍԱԿԱՎԱԹՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՏԵԼՈՎ՝ ԵՌՅԱԿԻ ՈՒԺԵՐԻՑ ՈՉ ՈՔ ՀԱՅՀՈՅԱՆՔ ՉԻ ՀՆՉԵՑՐԵԼ
Արխիվ 12-16ՀՐԱԶԴԱՑԻՆԵՐԻ ՍԱԿԱՎԱԹՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՏԵԼՈՎ՝ «ԵՌՅԱԿԻ» ՈՒԺԵՐԻՑ ՈՉ ՈՔ ՀԱՅՀՈՅԱՆՔ ՉԻ ՀՆՉԵՑՐԵԼ
Հրազդանի մեր աղբյուրի փոխանցմամբ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ներկա է եղել մոտ 200-250 քաղաքացի այն էլ, երբ հանրահավաքի մասին նախապես հրազդանցիներին իրազեկել են: Հանրահավաքի ժամանակ ԱԺ ոչ իշխանական եռյակը հերթական անգամ իշխանափոխություն անելու կոչ է արել: Հանրահավաքը սկսվել է 16:30-ին եւ ավարտվել 18:00-ին:
Հիշեցնենք, որ երեկ Աբովյանում «Եռյակը» իր առաջին հանրահավաքն էր արել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Ի տարբերություն այսօրվա հանրահավաքի, երեկվանը հասկանալի պատճառներով ավելի բազմամարդ էր: Նշենք եւս մեկ տարբերություն. հավանաբար, նկատելով հրազդանցիների սակավությունը՝ այս հանրահավաքի կազմակերպիչ քաղաքական ուժերից ոչ ոք հայհոյանք չի հնչեցրել:

Սոնա Դավթյան

