ԹԱՂԱՊԵՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ՝ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻՆ. «ԻՆՉԻ,ԴՈՒՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵ՞Ք». ՏԵՍԱՆ

Արխիվ 12-16

ԹԱՂԱՊԵՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ՝ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻՆ.

«ԻՆՉԻ,ԴՈՒՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵ՞Ք». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Սամվել Օրդուբեկյանի բազմազավակ ընտանիքն արդեն մի քանի տարի ապրում է Գաջեգործների փողոցի 4-րդ վթարային  շենքի բնակարաններից մեկում: «Իրավունքի» հետ զրույցում ազատամարտիկի  կինը՝ Ժենյա Թովմասյանը, անկեղծանում է՝  բնակարանն իրենց չի պատկանում, պարզապես  կացարան չունենալու պատճառով 2009-ից բնակվում են այդտեղ: «Ընդամենը ստանում եմ 69.000 դրամ նպաստ, այլ օգնություն, որպես բազմազավակ ընտանիք, չեմ ստանում: Երեք տարի շարունակ այս բնակարանում ապրել եմ առանց հոսանքի: Նախագահին դիմելուց հետո միայն հոսանք ստացանք»,- մանրամասնում է տիկին Ժենյան:

Եթե ամեն ինչ հաջողվի, ազատամարտիկի ընտանիքը մեկնելու է Լաչին ՝բնակություն հաստատելու: «Այնտեղ, բազմավազակ ընտանիքներին ավելի շատ են արտոնություն տալիս»,- ասում են ամուսինները:

Ժենյա Թովմասյանի խոսքով՝ իրենք մի անգամ դիմել են Էրեբունու համայնքի  թաղապետարան՝ դստեր համար ջութակի գումար խնդրելու, սակայն «համայնքի բյուջեում գումար չկա» արտահայտությամբ մերժել են նրան. «Էս համայնքում  ԽԾԲ-ի սկզբունքն է գործում: Հետո, որ տեսնում են, որ կարողանում ես մի քիչ ապրես … անգամ թաղապետի քարտուղարուհին ասում է մեզ. «ինչի, դուք օգնության կարիք ունե՞ք»: Ի՞նչ կապ ունի, ինչի կարիք ունեմ, պիտի գամ ողորմություն խնդրե՞մ, որ իմանաս կարիք ունեմ: Անգամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների համար նախատեսված դպրոցական ամառային ճամբարներից օգտվելու համար պիտի գնաս խնդրես, աղաչես: Խնդրելուց հետո էլ պիտի սպասես՝ քեզ կընդառաջեն, թե՞ ոչ: Էնպիսի մարդիկ են  այդ ճամբարներից օգտվում, որ դրա կարիքը հաստատ չունեն»:

Ի դեպ, ազատամարտիկ Սամվել Օրդուբեկյանը միայն այս տարի՝ անկախության տոնի առթիվ, պարգեւատրվել է շքանշանով:

Մանրամասները՝տեսանյութերում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում