«ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է». ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է».
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վերջին ասուլիսի ժամանակ ի պատասխան Իրավունքի այն հարցադրմանը, թե կարծիք կա, որ կոոպերատիվները պետք է ստեղծվեն ոչ թե պարտադրանքով վերեւից, այլ գյուղացիների ցանկությամբ, հակառակ դեպքում դրանք կարժանան ԽՍՀՄ տարիներին ստեղծված կոլխոզների ճակատագրին, գյուղանախարարը հակադարձել էր՝ասելով. «Գյուղացիներին ոչինչ չի պարտադրվում, ամեն ինչ արվում է կամավոր սկզբունքներով: Կոլխոզներն ու կոոպերատիվները տարբեր հասկացություններ են»:
Քանի որ կոոպերատիվների ստեղծման արդյունավետությանը կասկածում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը, «Իրավունքը» պարզեց՝ ինչպես է հակադարձում իր հարցին,նման պատասխան տրված Սերգո Կարապետյանին: «Գյուղնախարարն ինքն իրեն հակասում է»,- ասաց Բերբերյանը:
Մանրամասները՝տեսանյութում
Սոնա Դավթյան

