ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆԳԱՄ ՀՈՒԶՎԵԼ Է
Արխիվ 12-16ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆԳԱՄ ՀՈՒԶՎԵԼ Է
«Իրավունքի» թղթակցի փոխանցմամբ, այսօր գորիսեցիները քաղաք մտնող հայտնի զանգեր հուշարձանի մոտ աղ ու հացով են դիմավորել իրենց վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. Ըստ թղթակցի. «Աղ ու հացից բացի նոր մարզպետի մոտ էին եկել պաստառներով, որոնց վրա գրված էր. «Սյունքիը հավատում է ձեզ», «Սյունիքի հզոր մարզպետ», «Սյունքին պետք եք դուք»: Վերջինիս դիմավորում էին ոչ միայն տարեց մարդիկ, այեւ, երիտասարդներ, կանայք եւ երեխաներ: Գորիսեցեները ողջունելով նրան ասում էին, որ Սյունիքը կրկին առաջվանը կլինի, քանի որ հավատում են վերանշանակված մարզպետին: Ամենուշագրավ պաստառը դա «Մարզպետների մարզպետ» պաստառն էր: Պետք է նաեւ նշեմ, որ այդ ամենը տեսնելով պարոն Խաչատրյանի աչքերում անգամ հուզմունք նկատվեց»:
Նկարնեը քիչ անց կներկայացվի նյութում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

