"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ՖԻՔՍՎԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՎՐԱ
Արխիվ 12-16"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ՖԻՔՍՎԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՎՐԱ

Աբովյանում կայացած "եռյակի" հանրահավաքին "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում քանիցս` որպես "եռյակի" հիմնական հանրահավաքի օր, նշում էր ոչ թե հոկտեմբերի 10-ը, այլ հոկտեմբերի 18-ը: Նրան միանգամից տեղից ուղղում էր "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, բայց միեւնույնն է, Ռ. Հակոբյանի լեզուն անընդհատ սայթաքում էր ու հիշատակում հոկտեմբերի 18-ը: Ցանկացած հոգեբան կասի, որ այդ սայթաքումը պատահական չէ, եւ հաստատ հոկտեմբերի 18-ը Ռ. Հակոբյանի համար ինչ-որ կարեւոր իրադարձության հետ կապ ունի: Հիմա ինչո՞ւ հենց ամսի 18-ը: Միգուցե այն, որ ուղղելու շտապում էր Արմեն Մարտիրոսյանը, նշանակում է, որ հոկտեմբերի 18-ին "Ժառանգությո՞ւնն" է ինչ-որ կարեւոր բան ծրագրել...
Ի դեպ, որպես այդպիսին, հոկտեմբերի 18-ը տոնվում է ԱՄՆ-ում` որպես Ալյասկայի օր (դա այն օրն է, երբ Ալյասկան վաճառվեց ԱՄՆ-ին) եւ Ադրբեջանի անկախության օր: Շառից, փորձանքից հեռու...
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

