«ՋՈՆ ԱՐՔԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՎԵՐԴԱՐՁԵԼ «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» ՓԱՌԱՏՈՆԻՑ
Արխիվ 12-16«ՋՈՆ ԱՐՔԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՎԵՐԴԱՐՁԵԼ «ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ» ՓԱՌԱՏՈՆԻՑ (+Տեսանյութ)
Սեպտեմբերի 12-20-ը Բրեստում (Բելորուսիա) կայացել է «Բելայա Վեժա» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել է 20-ից ավելի ներկայացում` Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ուկրաինաից, Լիտվայից աշխարհահռչակ Էյմունտաս Նյակռոշուսի վերջին բեմադրությունն և այլն: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին սունդուկյանցիները:
Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնը մասնակցել է այդ փառատոնին «Ջոն Արքա» ներկայացումով, որը ըստ Վ.Շեքսպիրի համանուն պիեսի բեմադրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը` Մեծ Բրիտանիայի Միջազգային Շեքսպիրյան Globe To Globe փառատոնի պատվերով:
«Ջոն Արքա» ներկայացումը 2012թ. մեծ հաջողություն է ունեցել Լոնդոնի հռչակավոր The Globe թատրոնի բեմում:
Բանախոսների փոխանցմամբ՝ այս անգամ էլ ներկայացումը հաղթանակով է վերադարձել` արժանանալով հատուկ մրցանակի՝ «Շեքսպիրի ինքնատիպ ընթերցման և ազգային թատերական ավանդույթները պահպանելու համար»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

