« ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԷ
Արխիվ 12-16« ԵՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԷ
Հոկտեմբերին տասին Հայաստանը ստորագրելու է ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: Այդ օրը տեղի է ունենալու նաեւ ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» հանրահավաքը: «Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից պարզեց՝ ԲՀԿ-ը ի վերջո կողմ է Հայաստանի՝ԵՏՄ անդամակցությանը, թե ոչ: «Բայց մենք վերջնական փաթեթներն ունե՞նք, երբ վերջնական փաթեթները կստանանք, մեր բոլոր ապրանքների, Առեւտրային համաշխարհային կազմակերպության հետ կապված հարցերը կհամարենք լուծված կլինեն…բայց այսօր մենք գրավոր փաստաթուղթ չունենք»,- ասաց Մելքումյանը:
-Պրն Մելքումյան, հոկետմբերի տասին արդյոք հանրավահաք կազմակերպող ուժերը կխոսեն նաեւ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից:
-Գիտեք, կարող է տարբեր ելույթներում հարցը բարձրաձայնվի, բայց ընդգծված ուղղությամբ չի լինի:
-Այդ հանրահավաքին ՀՅԴ-ը չի մասնակցելու, քանի որ օրակարգում դրված են սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Արդյոք շուտ չէ խոսել մի հարցի մասին, որը դեռ խմորումների փուլում է, իսկ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը՝ արդիական:
-Գիտեք, հանրահավաքում հատուկ այդ հարցը չի քննարկվելու: Քննարկվելու են մեր 12 կետերը, սոցիալական, տնտեսական հարցեր, բարեփոխումների մասին էլ կխոսվի: Իսկ որ ասում եք՝ արժե, թե չարժե, «Եռյակն» ունի օրակարգ, որոշել է, դնում է:
Սոնա Դավթյան

