«ԵԹԵ ՀՐԱՎԵՐ ԼԻՆԵՐ ՄԻՏԻՆԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՄԵՆՔ ԿՄՏԱԾԵԻՆՔ» ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
Արխիվ 12-16«ԵԹԵ ՀՐԱՎԵՐ ԼԻՆԵՐ ՄԻՏԻՆԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ,
ՄԵՆՔ ԿՄՏԱԾԵԻՆՔ» ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
«Իրավունքի» այն հարցին, եթե ՕԵԿ-ը հրավեր ունենար մասնակցել եռյակի միտինգին, ինչպիսի՞ն կլիներ ՕԵԿ-ի արձագանքը, խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ասաց:
- Եթե հրավեր լիներ մենք կքննարկեինք: Այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Միայն կարող եմ փաստել, որ բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են: Սակայն դա չի նշանակում, որ հիմա միասնական միտինգի, կամ միասնական հանդիպումների գնալը պարտադիր կանոն է: Եղել են դեպքեր, երբ նույն քառյակի մաս կազմող ուժերի հետ տարբեր հարցերի հետ կապված համագործակցել ենք այլ ձեւաչափով: Մասնավորապես, որպես օրինակ կարող եմ բերել մեր կողմից սեպտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը, որին միացան նույն քառյակի մաս կազմող ուժերի պատգամավորներ եւ որտեղ մենք պետք է քննարկենք եւ լուծում տանք ԴԱՀԿ-ի կողմից առանց դատարանի որոշման մարդկանց գույքի եւ հաշիվների վրա կալանք դնելու հարցին: Մենք եւ ս ամռանը հանրահավաք կազմակերպեցինք եւ հրապարակավ բոլորին հրավիրեցինք հանրահավաքին, սակայն այն ուժերը, որոնք չմասնակցեցին հանրահավաքին, վստահ եմ, որ,այդուհանդերձ, նույնպես դեմ էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Այնպես որ այս մասով ամեն ինչ կարգին է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

