«ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՐԱ ՀԱՏՈՒԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ». Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արխիվ 12-16«ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՐԱ ՀԱՏՈՒԿ
ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ». Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ
euromaidanu.net կայքէջը հրատարակել է նյութ որտեղ ասվում է, որ «Պռավի սեկտոր» ֆաշիստական կազմակերպությունը փորձում են վախեցնել եւ շանտաժի ենթարկել Ուկրաինայում գտնվող տարբեր ազգի ներկայացուցիչներին: Նույն կայքում նշված է, որ հերթը հասել է նաեւ Ուկրաինայում ապրող հայկական համայնքին, առ այն, որ նրանք պաշտպանեն ուկրաինական իշխանություններին: Նշված է նաեւ, որ «Պռավի սեկտոր» կազմակերպությունը հարձակումներ է գործում մանավորապես բիզնես իրականացնող հայերի վրա, իսկ այս տարվա մարտին նույն կազմակերպությունը այրել է հայկական մի ռեստորան: Նաեւ նշվում է, որ հայկական համայնքը փորձել ինֆորմացիան հասցնել միջազգային հանրությանը վերջիններիս իրավունքները ոտնահարելու առումով: «Իրավունք»-ը կապ հաստատես Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, ով նշեց, որ քաղաքացիական եւ առհասարակ պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում չեն հարցնում, թե դու որ երկրի ներկայացուցիչ ես. «Դուք գիտեք, թե ինչ իրավիճակ է Ուկրաինայում: Այստեղ քաղաքացիական պատերազմ է եւ ամեն ինչ հնարավոր է: Հայ համայնիք վրա հատուկ հարձակումներ, կամ հատուկ ճնշումներ չկան, դա չի համապատասխանում իրականությանը: Տենց բան չկա, որ եթե հայ են հատուկ հարձակում են գործել: Պատերազմական իրավիճակը մեկնաբանելը շատ դժվար է»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

