ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է  ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

ՎՊ-ն այսօր ԱԺ-ին ներկայացրեց  ճանապարհաշինության ոլորտի տարեկան հաշվետվութունը: Ըստ փաստաթղթի՝ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կատարման օպերատիվ վերահսկողության արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդատվական ծառայություններ մատուցող Սաֆեջ Էս. Ա. (Safege (Ֆրանսիա) և Էպտիսա (Eptisa (Իսպանիա) համատեղ ձեռնարկության կողմից չեն կատարվում պայմանագրային պարտականությունները:

Ըստ էության, աշխատանքների որակի որևէ վերահսկողություն չէր իրականացվում: Կատարված աշխատանքները չէին համապատասխանում տեխնիկական մասնագրերով, ամերիկյան AASHTO և բրիտանկան BS ստանդարտներով սահմանված նորմերի պահանջներին և որակական չափանիշներին: Աշխատանքների տեմպը դանդաղել էր, որակը՝ նվազել:

Վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքում աշխատանքներն իրականացնելիս օգտագործված բիտումը չի ունեցել ծագման ու որակի հավաստագիր: Որոշ դեպքերում ասֆալտբետոնի խառնուրդում բիտումի և հանքային փոշու չափաբաժինը, ինչպես նաև բիտումի և օգտագործված խիճի մակնիշը չի համապատասխանում ՀՀՇՆ-ով, ԳՕՍՏ-ով և բաղադրատոմսով սահմանվածին: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներն արժանահավատ չեն

Ինչ վերաբերում է ֆինանսական խախտումներին,  ըստ ՎՊ-ի տարեկան հաշվետվության՝ տրանսպորտի և կապի նախարարությունում հաշվետու տարում ընտրանքային կարգով ստուգվել է 3,877,448.4 հազ. դրամի աշխատանք և հայտնաբերվել 28,051.3 հազ. դրամի ծավալային հավելագրում: Համեմատության համար պետք է նշել, որ այդ ցուցանիշը նախորդ տարիներին եղել է ավելի բարձր:

Ի դեպ, այսօր ԱԺ-ում բացի  ճանապարհաշինության ոլորտի հաշվետվությունից,  ՎՊ-ը  ներկայացրեց նաեւ քաղաքաշինության ոլորտի հաշվետվությունը, որի քննարկման  ժամանակ  պարբերաբար միջամտում եւ իր անհամաձայնությունն էր հայտնում տրանսպորտի եւ կապի  նախարար Գագիկ Բեգլարյանը: Քննարկման ավարտից հետո լրագրողների այն հարցին՝ ինչու էր Գագիկ Բեգլարյանը պարբերարբար  իր անհամաձայնությունը հայտնում  քաղաքաշինության ոլորտի հաշվետվության քննարկմանը, նախարարը կարճ պատասխանեց՝ ընդամենը  ճշգրտումներ անելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանի եղբայրն այս տարի նշանակվել է փոխնախարար  քաղաքաշինության  նախարարությունում:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում