«ՇԱՏ ԵՐԿՐՆԵՐ ՊԵՏՔ Է ՆԱԽԱՆՁԵՆ ՄԵԶ` ՄԵՐ ՆՄԱՆ ԼԻԲԵՐԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16«ՇԱՏ ԵՐԿՐՆԵՐ ՊԵՏՔ Է ՆԱԽԱՆՁԵՆ ՄԵԶ` ՄԵՐ ՆՄԱՆ
ԼԻԲԵՐԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
Երեւանի Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կառավարության մոտ ընթացող` տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիային մասնավորապես ասաց.
- Մեր կառավարությունը մի հրաշալի հեռանկարային, հեռահար ծրագիր է մշակել` մանր ու միջին բիզնեսի զարգացման համար: Դրանից լավ բան մեր կառավարությունը չէր կարող մտածել, ԱԺ-ն էլ հաստատել է, օրենքը ընդունվել է: 3,5 տոկոս շրջանառության հարկը դարձրել են 1 տոկոս: Այն երկուսուկես տոկոսը լրիվ բավարար է, որ այս մարդիկ իրենց տեղի վարձը մուծեն, իրենց հարկերը, ընդմիջման ծախսերը մուծեն, էլ դրանից ավել ինչ են ուզում ես չեմ հասկանում: Իրենք ուզում են ապօրինի դաշտում աշխատեն, բայց մինչեւ երբ է կարելի ապօրինի աշխատել: Էդ մարդիկ ոչինչ չեն պահանջում, ասում են ինչ-որ ձեռք եք բերում` փաստաթուղթը դրեք գործի մեջ, ինչ վատ բան է: Էդ ոսկին կարող ա երկնքից ա թափվում, ոսկին առնում են, բայց ՀԴՄ-ի կտրոնը չեն տանում դնում գործի մեջ, թող տանեն դնեն գործի մեջ: Մի տոկոս շրջանառությունը ինչ է որ, որ դրանից էլ իրենք դեմ են, օրենք է ընդունվել պիտի կատարեն: Ինչ լինում է վազում են հրապարակ, ուրեմն էս կառավարությունը ոչ մի լավ բան չի ընդունո՞ւմ: Շատ երկրներ պետք է նախանձեն մեզ` մեր նման լիբերալ հարկային դաշտ ունենալու համար, ի՞նչ են ուզում:
Հ.Գ Հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիրհամարում:
Իլոնա Ազարյան

