Մեքենայով մուտքը Մոսկվա կարող է վճարովի դառնալ
Արխիվ 12-16|
Մեքենայով մուտքը Մոսկվա կարող է վճարովի դառնալ |
Ռուսաստանյան ԶԼՄ-ներից մեկը հայտնում է, որ Մոսկվայի իշխանությունները կարող են վճարովի դարձնել մեքենայով մուտքը քաղաք: Նման մտադրություն ունի Մոսկվայի տրանսպորտի վարչությունը: Նշվում է, որ իշխանությունները պետք է տարբերակներ մշակեն մինչև 2014-ի ավարտը: Խոսքը Երրորդ տրանսպորտային օղակի և Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի մասին է:
Ըստ աղբյուրի` նախ ծրագրվում է միջազգային փորձի ուսումնասիրում: Կճշտվի նաև՝ արդյոք վարորդները պատրաստ են վճարել: Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա 2016-ից նախագիծը կգործի:

