ՙՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՚ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 69-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԵԼՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ՙՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՚ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 69-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԵԼՈՒՅԹի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՍԻՄ կուսակցությունը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է 24.09.2014 Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:
Մենք ամբողջովին սատարում ենք ելույթում արտահայտված այն մտայնությանը, որ պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: ՍԻՄ կուսակցությունը ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03 ապրիլի 2014թ. հայտարարության մեջ անհրաժեշտ է համարել հանել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից եւ անդրադառնալ Թուրքիայի հետ հարաբերություններին` վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Ցեղասպանության զոհերին փոխհատուցում տրամադրելուց հետո:
ՀՀ նախագահը լավ դաս տվեց ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին, պարզ եւ ժողովրդական լեզվով արտահայտված բառերով բացատրելով, որ մեր ազգը միահամուռ է Ազատ Արցախի հարցում, եւ հայերը այն երբեք եւ ոչ մի ճնշման տակ չեն հանձնի Ադրբեջանին: Ուստի մեր կոչն է բոլոր նրանց, ովքեր հույս են փայփայում ինչ-ինչ միջոցներով զրկել հայ ժողովրդին իր դարավոր երազանքից - Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան կերտելուց, - առուծախը հեռու տարեք մեզնից:

