ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՔԱ՞Ր ԳՑԵՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲՈՍՏԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՔԱ՞Ր ԳՑԵՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲՈՍՏԱՆԸ

 

ԱԺ-ում այսօր Վերահսկիչ պալատի՝ քաղաքաշինության ոլորտին վերաբերող  2013-ի հաշվետվությունը հրապարակվեց:

Վերահսկիչ պալատը, սկսած 2008 թվականից, վերահսկում է բյուջետային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը: Վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել են չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, նախագծային և շինարարական աշխատանքների տարաբնույթ խախտումներ, թերի և սահմանված կարգի խատումներով իրականացված տեխնիկական և հեղինակային հսկողություն և այլն:

Վերահսկողության արդյունքում խախտում թույլ տված բազմաթիվ սուբյեկտներ առ այսօր բավականին գումարներ են վերականգնել պետ.բյուջե, բացի այդ վերջիններիս կողմից վերացվել են նաև կատարված անորակ աշխատանքները: Վերահսկիչ պալատի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվել է ոլորտում առկա խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի նվազեց մանն ուղղված մի շարք առանցքային առաջարկություններ:

Արձանագրվել է 4,982 հազ. դրամի անորակ աշխատանք, ծավալային հավելագրում նախորդ տարի չի հայտնաբերվել: Հարկ է նշել, որ ծավալային հավելագրումներ չեն հայտնաբերվել մարզպետարաններում և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ստուգված շինարարական աշխատանքներում:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը սա դրական տեղաշարժ համարեց, քանի որ  շինարարության ոլորտն ուսումնասիրվում է 2006-ից,  սակայն միայն 2008-2013 թթ-ին հավելագրումների նվազումներ են արձանագրվել: Մինչդեռ, նախորդ տարիներին այդ ցուցանիշը մշտապես բավականին բարձր է եղել:

Իշխան Զաքարյանը փաստորեն  ժողովրդական  լեզվով ասած՝ քար գցեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի  բոստանը՝նկատի ունենալով նրա ղեկավարման տարիները, երբ շինարարության  ոլորտում առկա են եղել հավելագրումներ:

Ըստ ՎՊ նախագահի, սակայն, եթե վերոնշյալ կառույցներում հավելագրումներ չեն եղել, դա չի նշանակում, որ  շինարարության ոլորտում  խնդիրներ ու խախտումներ չկան:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում