«ԽՈՇՈՐԻՆ ԽՈՇՈՐԻ ՉԱՓՈՎ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՄԱՆՐԻՆ՝ՄԱՆՐԻ ՉԱՓՈՎ». ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ԵՐԵԿՎԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ Մ
Արխիվ 12-16«ԽՈՇՈՐԻՆ ԽՈՇՈՐԻ ՉԱՓՈՎ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՄԱՆՐԻՆ՝ՄԱՆՐԻ ՉԱՓՈՎ». ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ ԵՐԵԿՎԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչն է պատճառը, որ շրջանառության հարկը 3%-ից 1% է իջել, որը, սակայն առաջացրել է առեւտրականների դժգոհություն: Այն դրսեւորվեց երեկվա բողոքի ակցիայով ՀՀ կառավարության դիմաց:
Վարդան Այվազյանի համար զարմանալի է առեւտրականների բողոքը, քանի որ հարկատուն պետք է վաճառած ապրանքի համար փաստաթուղթ ցույց տա:
Վարդան Այվազյանը համաձայն չէ այն տեսակետին, թե մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին օգտագործում են խոշորներին ստվերից հանելու համար: «Խոշորին խոշորի չափով են օգտագործում, մանրին՝ մանրի չափով: Եթե խոշոր բիզնեսի ներկայացուցիչները մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին փաստաթուղթ չտան, պետք է տուգանքներն ավելացնել փաստաթուղթ չտալու համար: Դրա համար գոյություն ունի երրորդ անձից տեղեկատվություն ստանալու միջոց: Մանր բիզնեսով զբաղվողները պետք է ասեն՝ ով իրենց փաստաթուղթ չի տվել»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ համաձայն չէ այն տեսակետին, թե ՀՀ կառավարությունը վախենում է դիպչել խոշոր բիզնեսով զբաղվողներին:
Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե երեկվա բողոքի ակցիան ուղղորդված էր խոշոր օլիգարխների կողմից, Այվազյանն ասաց, որ այդ տարբերակը չի բացառում, բայց հստակ պատասխանել չի կարող:
Սոնա Դավթյան

