ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ ՏՎԵ՞Լ ԵՆ ՎՊ-ԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԹԵ ՈՉ. ՊԱՏԳԱՄԱՎ

Արխիվ 12-16

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ ՏՎԵ՞Լ ԵՆ ՎՊ-ԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԹԵ ՈՉ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

 

Ազգային ժողովում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ուղղված այն հարցին, թե, հաշվետվությունում անընդհատ հանդիպում ենք  «Տիսա» եւ «Դանինի» ՓԲԸ-ների անունները, որոնք անընդհատ շահում են բազմաթիվ տենդերներ եւ մթերք մատակարարում են սկսած գազանանոցից մինչեւ մանկապարտեզներ: Արդյոք հնարավորություն ունեցել է ՎՊ-ն ուսումնասիրել այդ կազմակերպության գործունեությունը, ովքեր կարողանում են դառնալ այդ բոլոր մրցույթների հաղթողները չլինելով սննդամթերքի ոչ արտադրող եւ ոչ էլ ներկրող: Ըստ ՎՊ նախագահի.

- Այդ մասին հստակ գրել ենք տարեկան հաշվետվության մեջ եւ մենք խնդիրը դիտարկում ենք, ոչ թե այն կողմից ինչ դուք ցանկանում եք լսել, այլ դիտարկում ենք, թե արդյոք  այդ կազմակերպությունների շահած մրցույթները մատակարարած ապրանքները, առաջարկված գները մոտ են թե ոչ: Արդյոք այդ կազմակերպությունները գերշահույթ են սըտացել է թե ոչ: Եթե վերջին տեսանկյունից նայենք, ապա դա հարկային դաշտին է վերաբերվում եւ պետք է իրենք փորձեն շահութահարկի հետ կապված այդ խնդիրները շտկեն: Իսկ առաջինի դեպքում պարզապես  արձանագրում ենք կոպիտ խախտումներ, եթե դրանք լինում են:

Դրան ի պատասխան պատգամավորը մի դիտարկում արեց ՎՊ նախագահին, ասելով.

-Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք ասելով, թե ես ինչ եմ ուզում լսել: Ես ոչմի բան չեմ ուզում լսել, ես ընդամենն ուզում եմ հասկանալ ձեզ հնարավորություն տրվել է ստուգել, ուսումնասիրել իրենց գործունեությունը, թե ոչ:

Սակայն Իշխան Զաքարյանը այնպես էլ որեւ է հստակ պատսխան չտվեց հնչեցրած հարցին:

Այս քննարկմանը մասնակից եղավ նաեւ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով առաջարկեց, որ նման կազմակերպությունները սեւ ցուցակ գցվեն, իսկ հետասգայում արգելվեն, որպեսզի մասնակցեն մրցույթներին: Դրան համամիտ էր նաեւ Իշխան Զաքարյանը, որը նշեց, որ իրենք շատ սերտ համագործակցում են Հոլանդիայի իրենց գործընկերների հետ, որտեղ գոյություն ունի այդպիսի պրակտիկա:

Նշենք, որ Վերահսկիչ պալատի  հաշվետվության մեջ նշված են վերոհիշյալ կազմակերպությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ:

Ի դեպ, «Տիսան» ըստ ՎՊ-ի հաշվետվության գրանցված է ԼՂՀ-ում, իսկ «Դանինին» Օֆշորային գոտում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում