ՇԱԼԱՆԴԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԽԱՂԱԴԱՇՏ

Արխիվ 12-16

ՇԱԼԱՆԴԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԽԱՂԱԴԱՇՏ


Արաս Օզբիլի եւ Յուրա Մովսիսյանի վնասվածքները բավական չէին, հիմա էլ շարքից դուրս է եկել Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք է ստացել ՙՄայնցի՚ դեմ գերմանական Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում:
Այդ խաղում Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի միջնամասում, իսկ վերջին րոպեներին ստացավ վնասվածք, բայց կարողացել է ավարտել հանդիպումը: Տպավորությունն այն էր, թե լուրջ բան չկա, բայց ահա ՙԲորուսիայի՚ բժիշկ Մարկուս Բրաունի խոսքով` Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի մոտ 4 շաբաթ: Իսկ դա նշանակում է, որ Մխիթարյանը չի մասնակցի մեր հավաքականի սերբերի դեմ ՙԵվրո-2016՚-ի ընտրական փուլի երկրորդ տուրի խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 11-ին` Երեւանում: Բացի այդ, Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու նաեւ ՙԵվրո-2016՚-ը հյուրընկալող ֆրանսիացիների հետ:


Այսպիսով` եթե Օզբիլիսի բացակայության դեպքում ազգային ընտրանին կորցնում է առջեւի գծում անկանխատեսելի գործելու եւ մրցակիցներին հեռահար հարվածներով անակնկալի բերելու հնարավորությունները, իսկ Մովսիսյանի դեպքում` առաջարատ ընդգծված հարձակվողին, ապա Մխիթարյանի դեպքում մենք կորցնում ենք գրեթե ամեն ինչ: Որքան էլ որ փորձեն չընդունել, միեւնույնն է` ազգային ընտրանու խաղն այսօր կառուցվում է հենց Մխիթարյանի շուրջ: Ասենք` դա ցույց տվեց նաեւ ՙԵվրո-2016՚-ի առաջին խաղը, երբ վնասվածքի պատճառով Մխիթարյանին փոխարինելուց հետո մեր հավաքականի խաղը միանգամից ՙավարտվեց՚: Վիճակն անհուսալի է դառնում հատկապես, երբ ոչ միայն համարժեք, այլեւ առհասարակ փոխարինման հարմար թեկնածու չունենք:
Խնդիրները սակայն այսքանով էլ չեն ավարտվում. իրանական ՙԷսթեղլալի՚ կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը եւս վնասվածք է ստացել Իրանի առաջնության խաղում: Նախնական տվյալների համաձայն` գյումրեցի պաշտպանի վերականգնման համար կպահանջվի 2 շաբաթ, ինչը նշանակում է, որ նրա մասնակցությունը սերբերի դեմ խաղին` եւս հարցականի տակ է: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ այդ հանդիպման ժամանակ փորձարարական կազմ ենք տեսնելու: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր խնդիրը միշտ էլ պաշտպանությունն է եղել: Եթե նախորդ խաղում ազգային ընտրանին հադես էր գալիս 5 պաշտպանով, ինչն առաջացրել էր համընդհանուր դժգոհություն, ապա այս պարագայում խիստ պաշտպանողական ֆուտբոլի համար գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին մեղադրել չի հաջողվի: Ստացվում է, որ ո՞չ հարձակվելու, ոչ էլ կարգին պաշտպանվելու հնար չունենք:
Եվ, առհասարակ, պարտվելու դեպքում էլ, Շալանդին որեւէ կերպ մեղադրել հնարավոր չէ. իսկապես որ նրան մեկ հնար է մնում՝ հագնել մարզազգեստն ու անձամբ դուրս գալ խաղադաշտ: Ինչ լուծում կգտնի այս հարցին շվեյցարացի մասնագետը, կտեսնենք առաջկա հանդիպման ժամանակ: Ամեն դեպքում՝ սերբերի դեմ կայանալիք հադիպումը լավ հնարավորություն է` մեր գլխավոր մարզչի ֆուտբոլային հնարամտությունը ստուգելու համար:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում