ՙՙՇԱՏԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ` ԵԹԵ ԵՍ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԵՄ, ՈՒՐԵՄՆ ԳՈՆԵ ԱՄԵՆ ՇԱԲԱԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ՚

Արխիվ 12-16

ՙՇԱՏԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ` ԵԹԵ ԵՍ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԵՄ, ՈՒՐԵՄՆ ԳՈՆԵ ԱՄԵՆ ՇԱԲԱԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ՚

Սեպտեմբերի 22-ին կայացավ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 7-րդ նիստը, որի պատվավոր հյուրը ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էր: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, մշակութային գործիչներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Մ. Շվիդկոյը ողջունելով ներկաներին` անդրադարձավ իր հին բարեկամին` ՀՀ ժողովրդական արտիստ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` իրավացիորեն նրան համարելով հայ-ռուսական բարեկամության կենդանի խորհրդանիշ: Ինչ խոսք` հանդիպումը թեժ էր, ու մշակութային գործիչները չշրջանցեցին նաեւ քաղաքական թեմաները: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում` Ա. Գրիգորյանը բարեկամաբար նշեց. ՙԱյս թեման իսկապես հիվանդագին է: Դուք կարող եք պատկերացնել, որ մեզ մոտ պրեմիերան ավարտվում է բրավոներով ու ծափերով, բայց երբ ես մտնում եմ դահլիճ, ինձ շրջապատում են ու սկսում հարցեր տալ այս մասին: Շատերը կարծում են, որ եթե ես ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ, ուրեմն եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթը մեկ հանդիպում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ  ինձ ասում են, թե գիտեք` Ռուսաստանը Ադրբեջանին այդպիսի զենք է վաճառել: Ես էլ ասում եմ` հանգստացե°ք, որովհետեւ մեզ վաճառել են կամ նվիրել են այնպիսի զենք, որը կվերացնի Ադրբեջանին վաճառած ռուսական զենքը՚: Հենց այստեղ Մ. Շվիդկոյը կեսկատակ-կեսլուրջ մեջբերեց աստվածաշնչյան խոսքերը. ՙԴա դու ասացիր՚: Ապա շարունակեց Ալեքսանդր Սամսոնիչը. ՙՀնարավոր է, որ ստում եմ, որովհետեւ սա այն հարցն է, որը լուծում չունի՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում