ՙԹՈՒՐՔԻԱՆ 100 ՏԱՐԻ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄԱ ԿԱՍԻ` ԱՅՍ ՏԱՐԻ 100-ԱՄՅԱԿՆ Է, ԵԿԵՔ ԸՆԴՈՒՆԵ՞ՆՔ

Արխիվ 12-16

«ԹՈՒՐՔԻԱՆ 100 ՏԱՐԻ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ,  ՀԻՄԱ ԿԱՍԻ` ԱՅՍ ՏԱՐԻ 100-ԱՄՅԱԿՆ Է, ԵԿԵՔ ԸՆԴՈՒՆԵ՞ՆՔ»


Օրերս Երեւանում կայացավ ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼ ՓԵԿԹՈՐՈՍՕՂԼՈՒ «Սեր» ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը, ինչից անպակաս չէին անակնկալներն ու արցունքները: Շնորհանդեսի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երգչուհուն պարգեւատրեց «Կոմիտաս» մեդալով: Սիբիլը հուզված էր ու տպավորված եւ իհարկե` չափազանց ուրախ, որ ձայնասկավառակի ողջ հասույթը տրամադրվելու է հայաստանյան մանկապարտեզներից մեկի վերանորոգմանը: Շնորհանդեսի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ իր նոր ծրագրերի մասին «Իրավունքը» առիթ ունեցավ զրուցելու Սիբիլի հետ:

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՅԴՔԱՆ ԴՅՈՒՐԻՆ ՉԷ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


-Սիբի՛լ, նախ խոսենք «Սեր» ձայնասկավառակի շնորհանդեսի մասին:


- Շատ ուրախ եմ, իսկապես շատ մարդիկ ներկա եղան շնորհանդեսին, եւ հրաշալի մեդալով պարգեւատրվեցի: Հատկապես ուրախ եմ, որ բարեգործական նպատակով թողարկեցի ձայնասկավառակս եւ միեւնույն ժամանակ կրկին եկա հայրենիք` նոր երգերիս ծանոթացնելու համար: Հուսամ` բոլորի սրտերի մեջ այն տեղ կգրավի:
- Այս ալբոմով Սիբիլը ողջ աշխարհի վրա սեր է սփռում, իսկ հաջորդ ձայնասկավառակը ինչի՞ն նվիրված կլինի:
- Կշարունակի այդ սերը սփռվել (ծիծաղում է երգչուհին- Հ. Ս.): Դեռ կտեսնենք, թե հաջորդը ինչ կլինի:
- Իսկ չե՞ք պատրաստվում գտնել Ձեր սերը:
- Ինչու ոչ, հուսամ:
- Հետաքրքիր է` հաջորդ քայլը ո՞րը կլինի, որով կներկայանաք հանրությանը:
- Այս ձայնասկավառակը դեռ նոր է, հուսամ` դեռ շատ լավ բաներ կկարողանամ անել: Շատ ծրագրեր ունեմ, տա Աստված` բոլորն էլ կարողանամ իրականացնել:
- Մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչ-որ բան նախատեսե՞լ եք անել Թուրքիայում:
- Թուրքիայում ես միայնակ այդպիսի բան չեմ կարող անել. եթե կազմակերպվի, ինչու ոչ: Այդ կազմակերպիչների խնդիրն է հարցը, ես կազմակերպիչ չեմ, իսկ շուրջս այդպիսի մարդիկ չկան: Եթե ասեն` Սիբիլ, այսինչ տեղում համերգ կա, կմասնակցես, սիրով ներկա կլինեմ:
- Այսինքն` Թուրքիայում որեւէ բան նախաձեռնելն անհնա՞ր է:
- Ապրիլի 24-ին չեմ կարծում, որ հնարավոր լինի համերգ կազմակերպել: Ով պիտի անի: Հայերը չեն կարող այդպիսի բան անել` կառավարական խնդիրների պատճառով, բայց երեւի արտասահմանը կկարողանա անել... Չգիտեմ, ինչ որ ասեմ` սուտ կլինի, որովհետեւ այդպիսի բան դեռ չի եղել: Ապրիլի 24-ին ցույցեր անում են Թուրքիայում, այն ուրիշ է, բայց Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կկարողանան անել, թե ոչ, դա ես չեմ կարող ասել:
- Դուք այսքան տարի ապրել եք թուրքերի մեջ ու թերեւս ավելի լավ գիտեք` ի վերջո, հնարավո՞ր է, որ Թուրքիան 2015-ին ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
- Շատ դժվար հարց է, դուք որքան գիտեք, այնքան էլ ես գիտեմ: Աստված գիտի… Թուրքիայի համար այդքան դյուրին չէ ընդունել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան 100 տարի չի ընդունել ցեղասպանությունը,  հիմա կասի` այս տարի 100-ամյակն է, եկեք ընդունենք: Դժվար է, բայց մենք էլ ձեզ պես կսպասենք:

«ՈՐՊԵՍԶԻ ՍԻԲԻԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՌՆԱ, ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԵՆ ԵՐԳԵԼ, ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ»

Ի դեպ, շնորհանդեսին ներկա էր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար Սիբիլը նախեւառաջ հայուհու կերպար է. «Անկախ նրանից, թե մարդը որտեղ է ապրում, ամեն դեպքում արյան կանչն է որոշողը, եւ ես շատ ուրախ եմ, որ Թուրքիայում ապրում է մի երգչուհի, ով ինձ համար առաջին հերթին լավ մարդ է, հետո լավ երգչուհի: Սիբիլն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե որպեսզի ինքը Թուրքիայում ճանաչելի դառնա, պրոդյուսերն իրեն առաջարկել է թուրքերեն երգել, բայց չի համաձայնել: Կարծում եմ` սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա շատ սկզբունքային մարդ է: Սփյուռքում այսպիսի մարդիկ, հատկապես արվեստի, մեզ շատ պետք են: Պետք են, որպեսզի մենք եւս մեկ անգամ կարողանանք ասել, որ Սփյուռքի մեր համայնքը շատ վստահելի ձեռքերում է: Որեւէ անգամ չեմ լսել` նա թուրքաարաբական ելեւէջների երգեցողությամբ երգի, եւ ուրախ եմ, որ ինքն այսօր կա երգարվեստում, հատկապես ուզում եմ նշել` հայ երգարվեստում: Հուսամ` մի օր կգա, որ Սիբիլի հետ կկարողանանք համագործակցել, որի համար կլինեմ շատ ուրախ»: Ապա մաղթեց. «Շնորհավորում եմ եւս մեկ ձայնասկավառակի ծնունդը, թող այն լինի իր երազնանքների իրականացման եւս մեկ հիմնաքար, եւս մեկ ներդրում հայ երգարվեստի մեջ»:

«ՍԻԲԻԼԸ ԴՐՍՈՒՄ ԱՎԵԼԻ ՀԱՅԱՊԱՀՊԱՆ ԳՈՐԾ Է ԱՆՈՒՄ, ՔԱՆ ՇԱՏՈՒՇԱՏ ԵՐԳԻՉ-ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ»

Խոսելով Սիբիլի մասին` «Իրավունքի» հետ զրույցում երգչուհի ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ անկեղծացավ. «Պիտի խոստովանեմ, որ Սիբիլին շատ սիրում եմ ու նոր չէ, որ նրան ճանաչում եմ: Նա շատ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց: Համենայնդեպս, ինձ համար իր կատարած աշխատանքը շատ կարեւոր ու գնահատելի է, որովհետեւ Սիբիլի նման երգչուհիներ ընդհանրապես մեզ շատ են պետք: Եվ ասեմ, որ Սիբիլի նման երգչուհիներ մեզ պետք են առաջին հերթին Հայաստանում: Ցավով եմ նշում այդ փաստը, բայց Սիբիլը դրսում ավելի հայապահպան գործ է անում, քան շատուշատ երգիչ-երգչուհիներ` Հայաստանի ներսում»: Անցնելով շնորհավորանքներին` հավելեց. «Սիբիլն այն երգչուհին է, ով ապրել ու մեծացել է թուրքական մշակույթի մեջ, բայց ամեն կերպ խուսափում է թուրքական ելեւէջներից: Իսկ շատուշատ երգիչ-երգչուհիներ Հայաստանի ներսում վարվում են ճիշտ հակառակ կերպ, ինչն ինձ` որպես երգչուհու, անկեղծ ասած, նյարդայնացնում է: Ինքս էլ աշխատում եմ երբեւէ այդ ելեւէջներին չմոտենալ ու շատ ուրախ եմ, որ Սիբիլն ընդհանրապես կա ու կա նաեւ իմ կյանքում: Ընդհանրապես ուզում եմ` նրա բոլոր երազանքները կատարվեն, եւ կարծում եմ, որ այդ բոլոր երազանքների հիմնական մասը կապված է հենց հայ ժողովրդի ու Հայաստանի հետ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում