ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿՄԻՋԱՄՏԵՆ. ՎՊ ՆԱԽԱԳԱՀ
Արխիվ 12-16ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿՄԻՋԱՄՏԵՆ. ՎՊ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը: ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարց ուղեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ասելով, որ ՎՊ նախագահը իր խոսքում նշեել է, որ ԿԳ նախարարությունն այն նախարարությունն է, որը իրեն օգնել է շատ բացահայտումների հարցում: Կարելի է ասել, որ այլ նախարարությունները խոչընդոտել են ձեր աշխատանքը, չեն աջակցել: Ի պատասխան հարցին.
- Ոչ չեն խոչընդոտում, որովհետեւ շատ լավ պատկերացնում են, որ վերահսկիչ պալատի մասին օրենքով խոչընդոտներ լինելու դեպքում, ՎՊ նախագահն իրավունք ունի կազմելու արձանագրություն, ակտ, հրաման արձակի, իսկ հետագայում ստուգումը իրականացնի իրավապահ մարմինների մասնակցությամբ:
Հավանաբար ոչ օգնում են, ոչ էլ խանգարում են, վերջում ավելացրեց պատգամավորը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

