Ռուսաստանի Դաշնության Կիրովի մարզում տեղի էին ունեցել մասսայական թունավորումներ: Պաշտոնական տվյալների համաձայն` թունավորվածների թիվը 120 է:
Չորս անձ մահացել էր: Հիմնական աշխատանքային վարկածը ոստիկանները համարում են նոր թմրանյութի օգտագործումը, որի աղբյուրը դեռ չի բացահայտվել:
ՙՏԵՂԱՎՈՐՎԵՑ՚ ԱՇԽԱՏԱՆՔԻ
32-ամյա պետերբուրգցին ապամոնտաժել էր մի շենքի վերելակի սարքավորումները եւ ընդունման կետ էր հանձնել գունավոր մետաղից պատրաստված մասերը: Մեկ շաբաթ անց վնասակարը ձերբակալվել էր: Նկատի ունենալով, որ արարքը կորակվի նաեւ որպես գողությունª կարելի է ենթադրել, որ բազմաթիվ անգամ դատապարտված հանցագործը բավականին որոշակի ժամանակով աշխատանքով ՙապահովված՚ կլինի: Միաժամանակ, ավելորդ չէ արձանագրել Ռուսաստանի Դաշնության քրեադատավարական օրենքի լիբերալիզմը. մեղադրյալը բաց էր թողնվելª չհեռանալու վերաբերյալ պարտավորություն ստանձնելուց անմիջապես հետո:
ԷՍՏՈՆԱՑԻՆª ԷՍՏՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻՑ...
ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքում ձերբակալվել էր խոշոր թմրահանցագործ: Միջազգային հետախուզման հայտարարված էստոնացի 42-ամյա քաղաքացին հայտնաբերվել էր Էստոնական փողոցում: Ինչպես ասում ենª բռնվել էր հանցագործության վայրում, հետեւաբար` քրեական վարույթը բարդ չի լինիª եթե, իհարկե, որոշվի, թե ով է սկզբից դատելու հանցագործին: