ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՙՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
Թեեւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում հայտարարեց, թե մի շարք ոլորտներում բյուջետային միջոցների չարաշահումները նկատելիորեն կրճատվել են, սակայն նրա ղեկավարած կառույցի ուսումնասիրությունները վկայում են, որ մի շարք առանցքային ոլորտներում իրավիճակը, մեղմ ասած, դեռ ռիսկային է: Ռիսկայինների թվում է պետական գնումների կազմակերպման գործընթացը, որը, գաղտնիք չէ, միշտ էլ եղել է բյուջեն խժռելու ամենալի կերատաշտերի թվում:
ԵՐԲ ՙԲԻՐԻՔՈՎ՚ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է
Պետական գնումների միջոցով պետբյուջեի միջոցների, մեղմ ասած, չարաշահմանը վերաբերող ՎՊ-ի հայտնաբերած փաստերը, բնականաբար, վերաբերում են ամենատարբեր ոլորտներին:
Սակայն սկզբի համար առանձնացնենք դրանցից մեկը, որի մասին, ի դեպ, տարվա ընթացքում սկանդալային խոսակցությունների պակաս չի եղել: Խոսքը մանկապարտեզների եւ որոշ հանրակրթական հաստատությունների համար սննդամթերքի ձեռքբերման մասին է: Այսինքնª հաշվի առնելով, որ այս ուղղությամբ չարաշահումներն ուղղակիորեն հանգեցնում են կա°մ երեխաների թերսնման, կա°մª անորակ սնունդ ուտելուն, խնդիրը ստանում է նաեւ ընդգծված բարոյական երանգ:
Իսկ փաստերը, ոչ միայն աղաղակող են, այլ նաեւ առանց ՎՊ-ի էլ, տեսանելի պետք է լինեին պատկան կառույցների համար, հաշվի առնելով ՎՊ-ի հաշվետվության հետեւյալ միտքը. ՙՀամանման գնման դեպքում ու միեւնույն կարիքի բավարարման համար պետական եւ համայնքային տարբեր կառույցներ ծախսում են տարբեր գումարներ: Մի դեպքում ավելի քիչ է ծախսվում, մեկ այլ դեպքումª ավելի շատ՚: Ասածը հաստատող թվերը ՎՊ-ն ներկայացրել է հետեւյալ աղյուսակային տեսքով:
Այսինքնª նույն բնութագրերն ունեցող ասենք բուսական յուղի առավելագույն եւ նվազագույն գների տարբերությունը կազմում է 150 դրամ, ավելի կոնկրետª 15 տոկոս: Իսկ դա նշանակում է, որ ՙանհասկանալի՚ պատճառներով այդ 15 տոկոսը պետության գրպանից հանգիստ տեղափոխվել է մատակարարի գրպան, մինչդեռ դա պետք է, որ նկատվեր դեռ պայմանագրերի կնքման ժամանակ: Բայց այս դեպքում միամտություն կլիներ ասել, որ պատկան պետական մարմինները պետք է պայմանագրեր կնքեին նույն ապրանքի համար ավելի ցածր գին առաջարկող կազմակերպությունների հետ, քանի որ, մասնավորապես մանկապարտեզների պարագայում ՙզավեշտը՚ հասել է նրան, որ նույն մատակարարը տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներին նույն ՙտեխնիկական բնութագրերով՚ սննդամթերքը հատկացրել է հսկայական տարբերություն ունեցող գներով: Խոսքը ՙՏԻՍԱ՚ ՓԲԸ-ի մասին է, որի ՙգնացուցակը՚ ՎՊ-ն ներկայացրել է այսպես.
Պատկերացրեք. Մալաթիա-Սեբաստիայից մինչ ոչ շատ հեռու Շենգավիթ հասնելը շաքարավազի գինն աճել է 84 դրամով, կամ ավելի քան 20 տոկոսով: Կամ նույն Մալաթիա-Սեբաստիայի 150 դրամանոց կարտոֆիլը Դավիթաշեն է հասել 2/3-ով թանկացած: Բայց ամենասարսափելին այն է, որ նույն շաքարավազի ու կարտոֆիլի մանրածախ գներն այդ նույն պահին էականորեն ցածր էին մանկապարտեզներին վաճառված գներից: ՎՊ-ն այդ իրավիճակը ներկայացրել է այսպես. ՙՙՀատուկ կրթություն՚ եւ ՙՄասնագիտացված հանրակրթական ուսուցում՚... ՊՈԱԿ-ներին մատակարարվել է տարբեր գներով, մասնավորապես.
ՙՏԻՍԱ՚ ՓԲԸ-նª
- հաճարը մատակարարել է 440-720 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ,
- կարտոֆիլը մատակարարել է 146-220 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ,
- շաքարավազը մատակարարել է 435-496 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 372 դրամ:
ՙԴանինի՚ ՍՊԸ-նª
- բրինձը մատակարարել է 400 եւ 430 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ,
- հնդկաձավար մատակարարել է 600 եւ 650 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 420 դրամ,
- կարտոֆիլը մատակարարվել է 160 եւ 180 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ եւ այլն՚:
Արդյունքումª միայն հիշյալ ՊՈԱԿ-ների համար կատարվող ձեռքբերումների մասով պետական կորուստները, ըստ ՎՊ-ի, կազմել է 46 812.0 հազ. դրամ: Իսկ թե ինչ հսկայական գումարների մասին կլինի խոսքը, եթե դրան ավելացնենք բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, դժվար չէ պատկերացնել:
ԵՐԿՈՒ ՓԲԸ,
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ` ՄԻ ՙՔԱՇԻ՚
Ուրեմն, ինչու է պետությունը ապրանք ձեռք բերում շուկայական գներից էականորեն ավելի թանկ: Տրամաբանորենª գնումները կազմակերպվում են մրցույթների միջոցով, որ իրականացվեն մեծածավալ, խոսակցականով ասածª ՙբիրիքով՚, ինչը միշտ էլ մանրածախ գներից էականորեն էժան պետք է լինի: Բայց չէ, ՙբիրիքով՚ գնումներն արվում են, իսկ գներն այնքան բարձր են, որ եթե պետությունը գնար խանութներից կիլո-կիլո էլ ձեռք բերեր, ավելի էժան կստացվեր:
Դեռ մի կողմ թողնելով հարցը, թե այս իրավիճակն ինչի մասին է վկայում, նկատենք նաեւ, որ բուն մրցույթ ասված գաղափարն էլ իր հերթին է աբսուրդի վերածվել: Թեկուզեւ այն առումով, որ ըստ ՎՊ-իª նույն ուղղությամբª ՙՀատուկ կրթություն՚ եւ ՙՄասնագիտացված հանրակրթական ուսուցում՚ ծրագրերով ՙիրականացված սննդամթերքի գնումների ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզվեց, որ սնունդը հիմնականում մատակարարել է ՙՏիսա՚ ՓԲԸ-ն եւ ՙԴանինի՚ ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են 520 392.1 հազ.դրամի, այդ թվում ՙՏիսա՚ ՓԲԸ-ի հետ` 312 114.3 հազ. դրամի, ՙԴանինի՚ ՍՊԸ-ի հետ` 208 287.8 հազ. դրամի պայմանագրեր՚: Թե այդ որ առավելության համար են այս երկու ընկերությունները կոնկրետ ուղղություններով գրեթե բոլոր մատակարարումներն իրենց ձեռքը վերցրել, առավել եւս, որ ըստ ՎՊ-իª ՙՎերջիններս մատակարարված սննդամթերքի ներմուծող կամ արտադրող չեն՚, կարելի է կռահել:
Առավել եւս, որ այս կազմակերպություններն ամենեւին էլ միայն ՙկրթական մատակարարումների՚ գծով չէ, որ մասնագիտացել են: Օրինակ. ՙԱրդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ ՙԴանինի՚ ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսվել է 140 448.0 հազ. դրամ գումարային արժեքով 88 000 կգ մսի պահածոյի գնում (1 կգ 1596 դրամ): Գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել ՙԴանինի՚ ՍՊԸ-ն 1 կգ 1596 դրամ առաջարկված գնով: Գնման ընթացակարգին մասնակցել է նաեւ ՙՀամլետ Հովսեփյան՚ Ա/Ձ-ն, որը հանդիսանում է մսի պահածո արտադրող: Վերջինս մեկ կիլոգրամ մսի պահածոն առաջարկել է 1650 դրամ կամ 54 դրամով ավելի (1650-1596) քան գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ն՚: Դե իհարկե, այս դեպքում պետք է հաղթեր էժան ապրանք առաջարկողը: Միայն թե, պարզվում է, որ. ՙՄրցույթում հաղթած ՙԴանինի՚ ընկերությունը մսի պահածոն հետագայում գնում է ՙՀամլետ Հովսեփյան՚ Ա/Ձ-իցª մեկ կիլոգրամը 1420 դրամով: Մատակարարի կողմից ձեռք բերված 1 կգ մսի պահածոյի գնման գնի եւ մատակարարման գնի տարբերությունը ամբողջ քանակի համար կազմում է 15 488.0 հազ. դրամ՚: Բայց չէ որ, եթե ՙՀամլետ Հովսեփյան՚ Ա/Ձ-ն կարող էր կիլոգրամը 1420 դրամով պահածո վաճառել, ապա մրցույթի ժամանակ հանգիստ կարող էր այդ նույն պահածոն պետությանն առաջարկել ոչ թե 1650, այլ, ասենք, 1550 դրամով, հաղթել եւ մի 10-15 միլիոն դրամ հավելյալ եկամուտ ստանալ: Ուրեմն` այդ ի±նչ հանելուկային մրցույթների հետ գործ ունենք:
Շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

