ՙԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2014-2015ԹԹ. ԵՎՍ ԿԼԻՆԻ ՎՊ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2014-2015ԹԹ.
ԵՎՍ ԿԼԻՆԻ ՎՊ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ՚
ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում շարունակում է քննարկվել Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվությունը: Երեկ քննարկումները ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում էին: Անդրադառնալով ներկայացված ոլորտներում արված ուսումնասիրություններին` Վերահսկիչ պալատի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում: ՙԲազմաթիվ փաստեր կան ներկայացված՚,- ասաց ՎՊ նախագահը եւ անդրադարձավ անվճար բուժօգնություն ստացող խմբերին:-Նման 21 խմբեր կան, բայց մենք տեսանք, որ իրականում նրանց թիվը 24-ն է: Այդ խմբերի համար պետությունը կազմակերպում է ձրի բուժօգնություն: Մենք շատ հստակ դրել ենք խնդիրը, որ այդ ծառայությունից պետք է օգտվեն անապահովության 36 եւ ավելի միավոր ունեցողները: Վեց բժշկական հաստատություններում կատարել ենք ուսումնասիրություն եւ խախտման 72 դեպք ենք հայտնաբերելª ընդհանուր առմամբª 25 մլն դրամի սահմաններում: Այն դեպքում, երբ այդ ուղղությամբ հատկացումները 330 մլն դրամ են, եւ մենք ստուգել ենք 164 միլիոնը: Մասնավորապես վերահսկողություն ենք իրականացրել ՙՏուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ՚ բնագավառում, եւ հենց այդտեղ էլ ծանրակշիռ փաստեր ի հայտ եկան: Օրինակª հիվանդն ընդամենը 7 օր է մնացել, բայց ձեւակերպվել է 61 օր: Մեկ այլ օրինակում հիվանդը ոչ մի օր չի մնացել այնտեղ, բայց 33 օր է ձեւակերպված: Ակնհայտ երեւում է, որ քաղաքացին չի օգտվել այդ ծառայություններից, բայց դրա դիմաց պետական բյուջեից գումարները դուրս են եկել եւ գնացել են համապատասխան բժշկական հաստատություն` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Որոշակի խնդիրներ կան նաեւ հեմոդիալիզի, հատկապես այդ նպատակով օգտագործվող ֆիլտրերի ձեռքբերման հետ կապված:
Հաջորդ չափազանց կարեւոր խնդիրը դեղերի շրջանառությունն է: Այս ոլորտը 2014 եւ 2015 թվականներին եւս կլինի ՎՊ-ի ուսումնասիրության դաշտում: Այստեղ մենք երկու խնդիր ենք դնում: Առաջին` արդյոք իրատեսակա±ն են ձեռք բերված դեղերի գները, եւ երկրորդը` արդյոք այդ դեղերը համապատասխանո±ւմ են այն որակին, ինչ որ մենք ակնկալում ենք: Այսօր գաղտնիք չէ, որ ՀՀ-ում քաղաքացիները դժգոհում են դեղերի որակից:
- Դուք նշեցիք, որ կոնկրետ առողջապահության ոլորտում արձանագրվել են դեպքեր, երբ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվել: Կասե±քª մոտավորապես որքան գումար է դա կազմել:
- Այս պահին կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ գումարների մասին է խոսքը: Որովհետեւ նույն տուբերկուլյոզի ծառայությունների հետ կապված` հարուցված են քրեական գործեր, եւ քրեական գործի շրջանակներում միայն պարզ կլինի, թե ինչ չարաշահում է թույլ տրվել: Մնացած դեպքերում մենք արձանագրել ենք խնդիրներ, որոնք, կարծում եմ, օրենսդրական որոշակի կարգավորումներից հետո կարող են նաեւ չլինել:
- Պարո°ն Զաքարյան, ընդհանուր առմամբ 2013 թվականին, ըստ ՎՊ-ի հաշվետվության, հատկապես ո±ր ոլորտներում եք էական խախտումներ արձանագրել:
- Գիտեք, ոլորտներ կան, որտեղ հիմնականում վիճակը կարգավորված է: Օրինակ` առողջապահության ոլորտում դեղերի հետ կապված խնդիրը զգալիորեն լուծված է, թեեւ, իհարկե, դեռ կան որոշակի խնդիրներ, որոնք կարգավորման կարիք ունեն: Նույնը գյուղատնտեսության ոլորտում է, շինարարության մեջ. տարիներ շարունակ մենք խոսել ենք ծավալային հավելագրման մասին, սակայն այս տարվա հաշվետվության մեջ դա համարյա զրո է: Մենք երկար տարիներ խոսել ենք հողերի կադաստրային ցածր արժեքից, այսպես ասած` կոպեկներով վաճառքի մասին, հիմա նման երեւույթներ հիմնականում չունենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

