ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՆԱԽՔԱՆ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԵԼԸ ՙԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊ Է ՀԱՍՏԱՏԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԿՆՈՋ ԵՂԲՈՐ ՀԵՏ՚
Օրերս սահմռկեցուցիչ սպանություն է եղել Լոռու մարզի Գուգարք գյուղում: Իր տան ննջասենյակի հատակին հայտնաբերվել էր Հայկանուշ Աշուղյանի դիակըª կտրված պարանոցով: Իսկ նրա եղբորոդի Րաֆֆի Աշուղյանը` կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով, դեպքի վայրից տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն: Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը նշեց, որ տեղյակ չէ սպանության մանրամասներին, սակայն.
- Այդ տղան ¥սպանության մեջ կասկածվողը-հեղ¤ մեր գյուղում մորաքրոջ տանն էր ապրում: Վերջինս էդ տուն մտնում-ելնում էր, բարեկամական կապեր էր հաստատել սպանված կնոջ եղբոր հետ, որ վերջում էս օրին հասցնի: Սպանվածը ամուսնացած չէր: Ըստ տարածված եւ շրջանառվող լուրերի` կնոջ դիակը հայտնաբերվել է մերկ: Ընդ որումª մերկ է եղել նաեւ այդ տղան: Հավելենք, որ ըստ գյուղում շրջանառվող լուրերի` հանցագործը փորձել է բռնաբարել Հայկանուշին, ով դիմադրություն է ցույց տվել: Հանցագործն էլ դանակով հարվածել ու փորձել դիմել փախուստի` տան մոտ լսելով ձայներ: Ըստ նույն լուրերի` հեռանալիս նրան ճանաչել է Րաֆֆի Աշուղյանը, ով եւս դանակի հարված է ստացել: