ԿԻՆԸ ՉԷՐ ՍԱՐՍԱՓԵԼ ԱՐՅՈՒՆՈՏ ԴԱՆԱԿԻՑ

Արխիվ 12-16

ԿԻՆԸ ՉԷՐ ՍԱՐՍԱՓԵԼ ԱՐՅՈՒՆՈՏ ԴԱՆԱԿԻՑ


Սեւանցի Վիգեն Հունանյանը 22 տարեկան է: Նա ծնվել է 1992թ. մայիսի 17-ին: Իր 21-րդ ծննդյան օրը Վիգենը հայտնվել էր կալանավայրում: Արդեն ուժի մեջ մտած դատական ակտով նա դատապարտված է 6 տարվա ազատազրկման: Այդ 6 տարին (ըստ դատավճռի) սահմանվել է. ՀՀ քրեական օրենսգրքի 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համարª 5 եւ  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համարª 3,5 տարիների մասնակի գումարով: Դատական թվաբանությունը, անշուշտ, քննարկման ենթակա չէ: Բոլոր դեպքերում...

ԴԱՆԱԿԻ 3 ՀԱՐՎԱԾ

Դատական թվաբանության յուրահատկությունները ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է վերհիշել, թե ինչ է թաքնված քրեական օրենսգրքի թվերի տակ:

Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը նշանակում է, որ Վիգենը մեկ անձի առողջությանը դիտավորությամբ պատճառել էր  ծանր վնաս: Այդ վնասի առաջացման մեխանիզմը, ըստ քրեական գործի նյութերի, հետեւյալն էր. ՙ... Վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ա. Ղազարյանի կրծքավանդակի աջ առաջային երեսին, կրծքավանդակի ձախ կեսին եւ ձախ բազկի վերին երրորդի շրջանին՚: Նման 10 դեպքերից 9-ը իրավապահներն ու դատարանները որակում են որպես սպանության փորձ, որի համար առավելագույն պատիժը 10 տարի է: Սակայն դատական թվաբանության տարօրինակությունը դրանում էլ չէ: Ոչ էլ նրանում, որ այդ գործողությունը ՙգնահատվել՚ էր երեքուկես տարով: Անցնենք առաջ:  
ՀՀ քրեական օրենսգրքի 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը Վիգեն Հունանյանի վրա ՙբարդել՚ էրª ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու փորձը` առանց հափշտակելու նպատակի, բայց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Այս հանցագործության վտանգավորության աստիճանն ու կատարման մեխանիզը նույնպես ներկայացվում են քրեական գործից...

ՎԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՙԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ՚

Ըստ իրավապահների ու դատական ակտիª ՙԴեպքի վայրից փախուստի դիմելուց անմիջապես հետո Վիգեն Հունանյանը, նախնական համաձայնության գալով Սերգեյ Ստեփանյանի հետ, Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին, դանակի գործադրման սպառնալիքով, հարկադրաբար կանգնեցրել եւ Ս. Ստեփանյանի հետ նստել է Գեղամավան գյուղի բնակիչ Ռազմիկ Սարուխանի Զիրոյանի վարած ՙԳազ 3129՚ մակնիշի ավտոմեքենան եւ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` փորձել առանց հափշտակելու նպատակի տիրանալ դրան` նպատակ ունենալով հեռանալ դեպքի վայրից...՚:
Իրականում այդպես էլ եղել էր, սակայն դատարանը նշել էր ոչ բոլորը, ինչ տեղի էր ունեցել ըստ վկա Սիրուշ Գրիգորյանի ցուցմունքի: Տիկին Սիրուշը Ռազմիկ Զիրոյանի կինն է: Նա քննիչներին ՙգրավոր՚ պատմել էր, որ երբ իր ամուսինը կանգնեցրել էր իրենց ավտոմեքենան, եւ տղաները նստել ու պահանջել էին ՙքշել՚, նրանցից մեկի  ձեռքում իսկապես դանակ կար: Սակայն վկայի կողմից ներկայացված դրան հաջորդած իրադարձությունները դժվար թե որեւէ մեկին համոզեն, որ տղաների գործողությունները կարող էին ընկալվել որպես լուրջ սպառնալիք:
ՙՏղաներից մեկը` Վիգեն Հունանյանը, ում ձեռքին ես տեսել էի շուրջ 30 սմ երկարությամբ դանակ, գնացել եւ առանց թույլտվության բացելով մեքենայի հետեւի աջ դուռը` նստել էր մեքենայի հետեւի աջ նստատեղին, իսկ մյուսը` Սերգեյ Ստեփանյանը, հետեւի ձախ նստատեղին: Մեքենան նստելուն պես, Վիգեն Հունանյանը իր ձեռքում եղած դանակը պահել էր մեր ուղղությամբ, եւ նրանք ասել էին` ՙքշի, քշի՚, սակայն ամուսինս չէր վարել մեքենան, այլ, անջատելով գործարկված մեքենան, հարցրել է, թե ինչ է պատահել, իսկ ես, իջնելով մեքենայից եւ բռնելով ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Վիգեն Հունանյանի օձիքից` դուրս եմ հանել նրան մեքենայից, Սերգեյ Ստեփանյանը եւս դուրս է եկել մեքենայից՚, - իր ցուցմունքում գրել էր տիկին Սիրուշը: Հիշենք, որ չհաջողված այս ՙահաբեկչությունը՚ Վիգեն Հունանյանի վրա գրեթե կրկնակի թանկ էր նստել, քան սպանության փորձը...

ՎԻԳԵՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է

Ինչպես գրել էինքª Վիգենը կալանավայրում է, դատավճիռն էլ մտել է օրինական ուժի մեջ:
Իսկ ինչ եղավ մյուս հանցագործիª Սերգեյի հետ:
Դատական երկու ատյանների որոշմամբ` Ս. Ստեփանյանն ազատվել էր քրեական պատասխանատվությունից ու պատժից, եւ նրա նկատմամբ կիրառվել էր բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժում: Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է այդ որոշումները, գործն ուղարկվել է նոր քննության: Վճռաբեկ բողոքում անուղղակի, սակայն վիճարկվել է այն հանգամանքը, թեª անձի անմեղսունակ լինելու դեպքում  հանցագործությունը կարելի է որակել որպես` ՙկատարված նախնական համաձայնությամբ՚: Ինչեւէ, Սերգեյ Ստեփանյանի պաշտպանը պահանջել էրª ՙՄեղսագրվող արարքի կատարման մեջ ճանաչել եւ հռչակել Ս. Ստեփանյանի անմեղությունը՚:
Այնպես որ, Վիգեն Հունանյանի վերաբերյալ քրեական գործը ավարտված համարելը վաղ է...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում