ՌՈՒՍՆԵՐՆ ՕՏԱՐՆԵՐԻՆ ՎՌՆԴՈՒՄ ԵՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ
Արխիվ 12-16ՌՈՒՍՆԵՐՆ ՕՏԱՐՆԵՐԻՆ ՎՌՆԴՈՒՄ ԵՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ
Երեկ Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթացմամբ քննարկեց ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների հարցը, որոնք նախատեսում են սահմանափակել օտարերկրացիների մասնաբաժինը ռուսաստանյան զանգվածային լրատվության միջոցներում: Օրենքի նախագիծը նախատեսում է թույլ տալ օտարերկրյա բաժնետերերին ունենալ այս կամ այն ԶԼՄ-ների ոչ ավել, քան 20 տոկոսը:
Բացի այդ, նախատեսվում է, որ օտարերկրյա քաղաքացիները կամ ՌԴ այն քաղաքացիները, ովքեր ունեն երկքաղաքացիություն, իրավունք չեն ունենա հանդիսանալ ԶԼՄ-ի հիմնադիր: Նախատեսվում է, որ օրենքը մասամբ կսկսի գործել 2016 թվականի հունվարի 1-ից, իսկ ամբողջ ծավալով կգործադրվի 2017 թվականի սկզբից:

